ՄԱՍ 7 • ԳՈՐԾԵՐ 18։23-21։17
Սովորեցնելով «թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն»
Ուրիշներին ուսուցանելիս ինչո՞ւ պետք է խոնարհ և ճկուն լինենք։ Ո՞րն է բարի լուրը քարոզելու գլխավոր ձևը։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Աստծու կամքը մեր անձնական շահերից բարձր ենք դասում։ Այս կարևոր հարցերի պատասխանները կստանանք՝ քննելով այն ոգևորիչ դեպքերը, որ տեղի ունեցան Պողոս առաքյալի երրորդ ու վերջին միսիոներական շրջագայության ընթացքում։