ՄԱՍ 4 • ԳՈՐԾԵՐ 13։1-14։28
«Սուրբ ոգուց ուղարկված»
Գրքի այս մասում Պողոս առաքյալի հետ կկատարենք նրա առաջին միսիոներական շրջագայությունը։ Շատ քաղաքներում առաքյալը թշնամական վերաբերմունքի արժանացավ ու հալածվեց։ Սակայն հետևելով սուրբ ոգու առաջնորդությանը՝ նա շարունակեց վկայություն տալ և նոր ժողովներ հիմնել։ Այս քաջալերական դեպքերը, անկասկած, կավելացնեն մեր եռանդը ծառայության մեջ։