Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիասքանչ ապագա

Հիասքանչ ապագա

Սատանան ու նրա դևերը անդունդը կգցվեն

Սատանան ու նրա դևերը հավիտյան չեն մոլորեցնելու մարդկանց։ Եհովան արդեն նրանց դուրս է նետել երկնքից (Հայտնություն 12։9)։ Իսկ մոտ ապագայում կվերացնի նրանց ազդեցությունը նաև երկրի վրայից։ Հովհաննես առաքյալը նկարագրում է. «Տեսա մի հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքում անդունդի բանալին ու մի մեծ շղթա ուներ։ Եվ նա բռնեց վիշապին՝ վաղեմի օձին, որը Բանսարկուն և Սատանան է, ու կապեց նրան հազար տարով։ Եվ նրան անդունդը գցեց և այն փակեց ու կնքեց նրա վրա, որ նա այլևս չմոլորեցնի ազգերին, մինչև որ հազար տարին լրանա» (Հայտնություն 20։1–3)։ Ի վերջո, Աստված մեկընդմիշտ կործանելու է Սատանային ու նրա դևերին (Հայտնություն 20։10

Վատ մարդիկ նույնպես կվերանան (Սաղմոս 37։9, 10; Ղուկաս 13։5

Հույս մահացածների համար

Մահացած մարդիկ հարություն են առնելու և ապրելու են երկրի վրա

Չար ոգիների ազդեցությունը երկրի վրայից վերացնելուց հետո Եհովան կօրհնի մարդկությանը։ Նրա օրհնություններից մեկը կապված է մահացածների հետ։ Ինչպես տեսանք, վերջիններս անկենդան վիճակում են։ Հետաքրքրական է, սակայն, որ Հիսուսը մահը համեմատեց քնի հետ (Հովհաննես 11։11–14)։ Նա գիտեր, որ ժամանակ է գալու, երբ բոլոր ննջեցյալները «կարթնանան» այդ խոր քնից։ Հիսուսն ասաց. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում.... դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29; համեմատի՛ր Գործեր 24։15

Այո՛, մահացածները նորից կապրեն, և կապրեն հենց այստեղ՝ երկրի վրա։ Պատկերացնո՞ւմ եք. այդ ժամանակ ոչ թե մահվան մասին լուրեր կլսենք, այլ հարություն։ Ի՜նչ ցնծությամբ մենք կգրկենք մեր մահացած հարազատներին...