Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված

«Եզեկիել» գրքում կան շատ մարգարեություններ, որոնք ընդգծում են մաքուր երկրպագության վերականգնման թեման։ Ինչպե՞ս են դրանք առնչվում մեզ։

Նամակ՝ Կառավարիչ մարմնից

Մենք փափագում ենք, որ այս գիրքն օգնի քեզ մաքուր երկրպագություն մատուցել Եհովային, ինչին նա արժանի է։

Առանձնահատկությունների բացատրություն

Շրջանակներն ու ժամանակագրական սանդղակները հավելյալ տեղեկություններ են պարունակում, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ տվյալ նյութը։

ԳԼՈՒԽ 1

«Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք»

Եդեմում ըմբոստություն հրահրելով՝ Սատանան ոչ միայն հարցականի տակ դրեց Եհովայի իշխելու իրավունքը, այլև պատերազմ սկսեց մաքուր երկրպագության դեմ։

ԳԼՈՒԽ 2

Աստված ընդունեց նրանց ընծաները

Հավատի տեր մարդկանց թողած օրինակը ցույց է տալիս, որ երկրպագությունը ներառում է չորս կարևոր պահանջներ։

ԳԼՈՒԽ 3

«Ես սկսեցի տեսիլքներ տեսնել, որոնք Աստծուց էին»

Եզեկիելի առաջին տեսիլքը ապշեցնում է նրան։ Այն Աստծու մերօրյա հավատարիմ ծառաների համար մեծ նշանակություն ունի։

ԳԼՈՒԽ 4

Ովքե՞ր են «չորս երես ունեցող կենդանի էակները»

Եհովան Եզեկիելին տեսիլքներ տվեց, ինչը օգնում է մեզ հասկանալու բաներ, որոնք, հակառակ դեպքում, հնարավոր չէր լինի ըմբռնել։

ԳԼՈՒԽ 5

«Տես, թե ինչ չար ու գարշելի բաներ են նրանք այնտեղ անում»

Եզեկիելը ողջ ազգի հոգևոր անկումը արտացոլող տեսարաններ է տեսնում։

ԳԼՈՒԽ 6

«Վերջդ եկել է»

Եզեկիելի մարգարեական բեմականացումները ներկայացնում էին, թե ինչպես է Եհովան թափելու իր բարկությունը Երուսաղեմի վրա։

ԳԼՈՒԽ 7

Ազգերը «կիմանան, որ ես Եհովան եմ»

Այն ազգերը, որոնք ծաղրում էին Եհովային, պատասխան էին տալու իրենց արարքների համար։ Ի՞նչ դաս ենք քաղում՝ ուսումնասիրելով այդ ազգերի հետ Իսրայելի ունեցած հարաբերությունների մասին։

ԳԼՈՒԽ 8

«Ես մեկ հովիվ կնշանակեմ»

Եհովան Եզեկիելին ներշնչում է մարգարեանալ Մեսիայի՝ Աստծու ժողովրդի ապագա Ղեկավարի և Հովվի մասին, ով ընդմիշտ կվերականգնի մաքուր երկրպագությունը։

ԳԼՈՒԽ 9

«Ես ձեզ մեկ սիրտ կտամ»

Բաբելոնում գերության մեջ գտնվող հրեաներին տրված մարգարեական խոստումները ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար։

ԳԼՈՒԽ 10

«Դուք կկենդանանաք»

Եզեկիելը տեսիլքում տեսավ հովիտ, որը լի էր չորացած ոսկորներով, որոնք կենդանացան։ Ի՞նչ էր այդ տեսիլքը նշանակում։

ԳԼՈՒԽ 11

«Քեզ ժամապահ եմ նշանակել»

Ո՞րն է այս ժամապահի դերն ու պատասխանատվությունը։ Ի՞նչ նախազգուշական լուր նա պետք է հռչակի։

ԳԼՈՒԽ 12

«Նրանց մեկ ազգ կդարձնեմ»

Եհովան խոստանում է միավորել իր ժողովրդին։

ԳԼՈՒԽ 13

«Նկարագրիր տաճարը»

Ո՞րն է Եզեկիելի տեսիլքի տաճարի նշանակությունը։

ԳԼՈՒԽ 14

«Սա է տաճարի վերաբերյալ օրենքը»

Ի՞նչ սովորեցին Եզեկիելի օրերում ապրած հրեաները՝ նրա տեսիլքի տաճարի մասին խորհելով։ Ի՞նչ նշանակություն ունի այդ տեսիլքը մեզ համար։

ԳԼՈՒԽ 15

«Ես վերջ կդնեմ քո մարմնավաճառությանը»

Ի՞նչ ենք սովորում «Եզեկիել» և «Հայտնություն» գրքերում նշված մարմնավաճառների նախազգուշական օրինակից։

ԳԼՈՒԽ 16

«Նշան դիր.... ճակատներին»

Այն, թե Եզեկիելի օրերում հավատարիմ մարդիկ ինչպես փրկության նշան ստացան, կարևոր նշանակություն ունի մեզ համար։

ԳԼՈՒԽ 17

«Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ»

Ո՞վ է Մագոգ երկրից Գոգը, և ի՞նչ երկիր է նա ներխուժելու։

ԳԼՈՒԽ 18

«Ցասումս կմոլեգնի»

Գոգի հարձակումը բորբոքելու է Եհովայի բարկությունը, և Նա պաշտպանելու է իր ժողովրդին։

ԳԼՈՒԽ 19

«Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»

Ինչո՞ւ կարող ենք ասել, որ տաճարից բխող գետի մասին Եզեկիելի տեսիլքն իրականացել է, իրականանում է և ապագայում իրականանալու է։

ԳԼՈՒԽ 20

«Երկիրը բաշխեք որպես ժառանգություն»

Տեսիլքում Աստված Եզեկիելին և գերության մեջ գտնվող նրա հայրենակիցներին կարգադրում է Խոստացված երկիրը բաշխել Իսրայելի ցեղերի միջև։

ԳԼՈՒԽ 21

«Քաղաքը կկոչվի «Եհովան այնտեղ է»»

Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով քաղաքի մասին տեսիլքի ու քաղաքի անվան նշանակության շուրջ։

ԳԼՈՒԽ 22

«Աստծո՛ւն երկրպագիր»

Այս գրքի նպատակն է ամրացնել միմիայն Եհովա Աստծուն երկրպագելու մեր վճռականությունը։

Մարգարեությունների վերաճշտված բացատրությունների ամփոփում

Ինչո՞ւ են «Եզեկիել» գրքում գրված որոշ մարգարեությունների բացատրություններ վերաճշտվել։

ՇՐՋԱՆԱԿ 1Ա

Ի՞նչ է երկրպագությունը

Ո՞րն է «երկրպագության» հստակ սահմանումը։ Ինչպե՞ս է այն ընդգծվում «Եզեկիել» գրքում։ Ի՞նչ է ներառում մաքուր երկրպագությունը։

ՇՐՋԱՆԱԿ 1Բ

«Եզեկիել» գրքի համառոտ բովանդակություն

Գիրքը պայմանականորեն կարելի է բաժանել ժամանակագրական և թեմատիկ մասերի։

ՇՐՋԱՆԱԿ 2Ա

Եզեկիելի մարգարեությունների առանձնահատկությունները

«Եզեկիել»-ում մարգարեությունները տրվել են տեսիլքների, օրինակների, առակների, բեմականացումների միջոցով։ Շատերը վերաբերում են ապագայի մասին Աստծու ներշնչմամբ հաղորդված լուրերին։

ՇՐՋԱՆԱԿ 2Բ

Ինչ ժամանակաշրջանում է ապրել Եզեկիելը

Եզեկիելի օրոք այլ մարգարեներ նույնպես մարգարեանում էին։ Եզեկիելի օրոք տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարևոր նշանակություն են ունեցել նրա ժողովրդի պատմության մեջ։

ՇՐՋԱՆԱԿ 3Ա

Երկար ճանապարհ դեպի Բաբելոնիա

Գերիները, հավանաբար, ո՞ր ճանապարհով են Հուդայից գնացել Բաբելոն։

ՇՐՋԱՆԱԿ 4Ա

«Նայում էի.... կենդանի էակներին»

Ինչո՞վ էին տարբերվում տեսիլքում Եզեկիելի տեսած չորս էակները Ասորեստանի և Բաբելոնիայի հսկայական քանդակներից։

ՇՐՋԱՆԱԿ 5Ա

«Տեսնո՞ւմ ես սա, ո՛վ մարդու որդի»

Եզեկիելը տեսնում է չորս գարշելի բաներ, որոնք կատարվում են տաճարում և գավիթում։

ՇՐՋԱՆԱԿ 6Ա

«Սափրիր գլուխդ ու մորուքդ»

Աստծու կարգադրության համաձայն՝ Եզեկիելը բեմականացնում է մարգարեական իրադարձություններ, որոնք շուտով տեղի են ունենալու Երուսաղեմում։

ՇՐՋԱՆԱԿ 7Ա

Երուսաղեմի հարևան ազգերը

Հուդան և հարևան երկրները ռազմական ուժերի բախումների բեմահարթակ էին։

ՇՐՋԱՆԱԿ 7Բ

Հատկանշական արտահայտություններ՝ «Եզեկիել» գրքում

Որոշ հատկանշական արտահայտություններ տասնյակ անգամներ հանդիպում են մարգարեական այս գրքում։

ՇՐՋԱՆԱԿ 8Ա

Մեսիայի վերաբերյալ մարգարեություն. փառահեղ մայրին

Ո՞րն է Եզեկիել 17-րդ գլխում արձանագրված հանելուկի իմաստը։

ՇՐՋԱՆԱԿ 8Բ

Մեսիային վերաբերող երեք մարգարեություն

Եզեկիելը մարգարեանում է, որ Աստծու ժողովրդի ապագա առաջնորդը արժանի է լինելու մեր վստահությանը։

ՇՐՋԱՆԱԿ 9Ա

Եհովան պահում է իր խոստումները. հին օրեր

Աստված Եզեկիելին ներշնչում է հայրենակիցներին հինգ խոստում հայտնել գերությունից ազատվելու և հայրենիք վերադառնալու մասին։

ՇՐՋԱՆԱԿ 9Բ

Ինչո՞ւ հենց 1919

Ինչո՞ւ ենք ասում, որ Աստծու ժողովուրդը 1919 թ.-ին է ազատվել Մեծ Բաբելոնի կապանքներից։

ՇՐՋԱՆԱԿ 9Գ

Եհովան պահում է իր խոստումները. մեր օրեր

Աստծու որոշ խոստումներ ի՞նչ երկու կատարում են ունեցել։

ՇՐՋԱՆԱԿ 9Դ

Գերեվարման և վերականգնման մասին մարգարեություններ

Հրեաների՝ Բաբելոն գերեվարվելու մասին մարգարեությունները ավելի մեծ կատարում են ունեցել քրիստոնեական ժողովի առնչությամբ, որը գերեվարվեց Մեծ Բաբելոն, հետո ազատվեց։

ՇՐՋԱՆԱԿ 9Ե

«Բոլոր բաների վերականգնման ժամանակները»

Պետրոս առաքյալը Աստծու ներշնչմամբ մարգարեացավ այն ժամանակների մասին, որոնք սկսվելու էին Քրիստոսի գահակալմամբ և շարունակվելու էին մինչև Հազարամյակի վերջը։

ՇՐՋԱՆԱԿ 10Ա

Մաքուր երկրպագությունը աստիճանաբար վերականգնվում է

Ո՞ր իրադարձությունները ճանապարհ հարթեցին մեր օրերում իրականացվող քարոզչական գործի համար։

ՇՐՋԱՆԱԿ 10Բ

«Չորացած ոսկորները» և «երկու վկաները». ո՞րն է նրանց միջև եղած կապը

Ինչպե՞ս են այս մարգարեությունները կատարվել մեր օրերում։

ՇՐՋԱՆԱԿ 10Գ

Ինչը կօգնի ոտքի կանգնել

Երբեմն դժվարությունների ու փորձությունների պատճառով գուցե ճնշված զգանք մեզ և էլ ուժ չունենանք, բայց կարող ենք զորանալ չորացած ոսկորների կենդանացման մասին տեսիլքից։

ՇՐՋԱՆԱԿ 11Ա

Ժամապահներ, որոնք լավ օրինակ են մեզ համար

Նրանք հակառակության են բախվել, սակայն մնացել են հավատարիմ և ազդարարել են թե՛ նախազգուշական և թե՛ հուսադրող լուրեր։

ՇՐՋԱՆԱԿ 12Ա

Երկու փայտերը մեկ փայտ են դառնում

Այս փայտերն ո՞ւմ են ներկայացրել հնում և ո՞ւմ են ներկայացնում այսօր։

ՇՐՋԱՆԱԿ 13Ա

Երկու տաճարներն ու դրանց տարբերությունները

Եզեկիելի տեսիլքի տաճարը ինչո՞վ է տարբերվում Պողոս առաքյալի նկարագրած տաճարից։

ՇՐՋԱՆԱԿ 14Ա

Ինչ նշանակություն ունի մեզ համար Եզեկիելի տեսիլքը

Եզեկիելի տեսած տաճարի ուսումնասիրության արդյունքում սովորածդ ի՞նչ է մղում քեզ անելու։

ՇՐՋԱՆԱԿ 15Ա

Մարմնավաճառ քույրերը

Օոլայի և Օոլիբայի մասին Եհովայի խոսքը ցույց է տալիս, թե նա ինչ է զգում իր սուրբ անունը պախարակողների և մաքուր երկրպագության չափանիշները նսեմացնողների հանդեպ։

ՇՐՋԱՆԱԿ 16Ա

Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկե՞րն է

Ինչո՞ւ ենք վերանայել մեր հասկացողությունը։

ՇՐՋԱՆԱԿ 16Բ

Հառաչել ու հեծեծալ, նշան դնել, կործանել. ե՞րբ և ինչպե՞ս

Եզեկիել 9-րդ գլխում տեղ գտած տեսիլքը կօգնի մեզ վստահությամբ սպասել այս աշխարհի վերջին։

ՇՐՋԱՆԱԿ 18Ա

Եհովան նախազգուշացնում է գալիք մեծ պատերազմի մասին

Աստվածաշնչում մարգարեաբար խոսվում է վճռորոշ պատերազմի մասին, որի ժամանակ Աստված կործանելու է բոլոր նրանց, ովքեր հակառակվում են իրեն։

ՇՐՋԱՆԱԿ 19Ա

Եհովայից բխող օրհնությունների գետեր

Աստվածաշունչը գրողներից մի քանիսը Եհովայի օրհնությունները նկարագրելու համար նույն պատկերն են օգտագործել։

ՇՐՋԱՆԱԿ 19Բ

Բարակ շիթով հոսող ջուրը հորդառատ գետ է դառնում

Եհովայի սրբարանից բարակ շիթով հոսող ջուրը ի՞նչ է խորհրդանշում։

ՇՐՋԱՆԱԿ 20Ա

Երկրի բաշխումը

Երկրի բաշխման մասին Եզեկիելի տեսիլքը քաջալերական էր ոչ միայն Բաբելոնում գտնվող հրեա գերիների համար, այլև քաջալերական է Աստծու ժողովրդի համար այսօր։

ՇՐՋԱՆԱԿ 21Ա

«Այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն»

Ի՞նչ 5 մասերից էր բաղկացած Աստծու առանձնացրած տարածքը, և դրանք ի՞նչ նպատակի էին ծառայում։

ՇՐՋԱՆԱԿ 22Ա

Վերջին փորձությունը

Ի՞նչ է սպասում վերջին փորձությունն անցածներին։