Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 18Ա

Եհովան նախազգուշացնում է գալիք մեծ պատերազմի մասին

Եհովան նախազգուշացնում է գալիք մեծ պատերազմի մասին

Աստվածաշնչում կան բազմաթիվ մարգարեություններ, որոնք նախազգուշացնում են մի վճռորոշ պատերազմի մասին, որի ժամանակ Եհովան բնաջնջելու է բոլոր նրանց, ովքեր հակառակվում են իրեն ու իր ժողովրդին։ Ստորև ներկայացված են այդ մարգարեություններից մի քանիսը։ Ուշադրություն դարձրու, թե ինչ նմանություններ կան այդ նախազգուշացումների միջև։ Նաև նկատի առ, որ Եհովան բոլորին է հնարավորություն տվել լսելու այդ նախազգուշացումներն ու փրկվելու։

ՀԻՆ ԻՍՐԱՅԵԼ

ԵԶԵԿԻԵԼ. «Ես սուր կուղարկեմ Գոգի դեմ իմ բոլոր լեռների վրա,– ասում է Գերիշխան Տեր Եհովան» (Եզեկ. 38։18-23

ԵՐԵՄԻԱ. «[Եհովան] բոլոր մարդկանց անձամբ է դատելու։ Նա չարագործներին սրի է մատնելու» (Երեմ. 25։31-33

ԴԱՆԻԵԼ. «Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը.... ջախջախելու է և վերջ է դնելու այդ բոլոր թագավորություններին» (Դան. 2։44

Մ.Թ. ԱՌԱՋԻՆ ԴԱՐ

ՀԻՍՈՒՍ. «Այնպիսի մեծ նեղություն է վրա հասնելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա» (Մատթ. 24։21, 22

ՊՈՂՈՍ. «Հիսուսը.... իր զորավոր հրեշտակների հետ.... պատժելու է նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն» (2 Թեսաղ. 1։6-9

ՊԵՏՐՈՍ. «Եհովայի օրը գողի պես կգա.... և երկիրն ու դրա վրա կատարված գործերը կբացահայտվեն» (2 Պետ. 3։10

ՀՈՎՀԱՆՆԵՍ. «[Հիսուսի] բերանից մի սրված երկար սուր էր դուրս գալիս, որ դրանով հարվածեր ազգերին» (Հայտն. 19։11-18

ՄԵՐ ՕՐԵՐ

Աստվածաշունչը բոլոր ժամանակներում ամենաշատ թարգմանված և տարածված գիրքն է

ԵՀՈՎԱՅԻ ԾԱՌԱՆԵՐԸ ԱՅՍՕՐ՝

  • հարյուրավոր լեզուներով թարգմանված աստվածաշնչյան գրականության միլիարդավոր օրինակներ են տարածում

  • տարեկան հարյուր միլիոնավոր ժամեր են տրամադրում քարոզչական գործին