Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 16Ա

Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկե՞րն է

Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկե՞րն է

Նախկինում մեր հրատարակություններում բացատրվում էր, որ հավատուրաց Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկերն է։ Ինչ խոսք, Երուսաղեմն իր անհավատարմությամբ, այդ թվում՝ կռապաշտությամբ և բարոյազուրկ վարքով, մեզ հիշեցնում է քրիստոնեական աշխարհը։ Սակայն վերջերս մեր հրատարակություններում, որոնցից է հենց այս գիրքը, այլևս չի կիրառվում պատկերներ, նախապատկերներ վերագրելու մոտեցումը, եթե, իհարկե, դրա մասին հստակ նշված չէ Աստվածաշնչում։ Արդյոք սուրբգրային ծանրակշիռ հիմք կա՞ ասելու, որ Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկերն է։ Ո՛չ։

Քննենք հետևյալ փաստարկները։ Երուսաղեմը ժամանակին մաքուր երկրպագության կենտրոնն է եղել։ Հետագայում դրա բնակիչները հավատուրաց են դարձել։ Մինչդեռ քրիստոնյա աշխարհը երբեք որևէ առնչություն չի ունեցել մաքուր երկրպագության հետ և ի հայտ գալուց ի վեր (սկսած մ.թ. IV դարից) միշտ կեղծ ուսմունքներ է սովորեցրել։

Բացի այդ՝ այն բանից հետո, երբ բաբելոնացիները կործանեցին Երուսաղեմը, Եհովան նորից ուշադրություն դարձրեց այդ քաղաքին, և այն կրկին դարձավ մաքուր երկրպագության կենտրոնը։ Մինչդեռ քրիստոնյա աշխարհը երբեք Աստծու հավանությունը չի ունեցել, և երբ մեծ նեղության ժամանակ այն կործանվի, առհավետ կվերանա։

Եվ այսպես՝ ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ՝ հաշվի առնելով վերոնշյալ փաստարկները։ Ճիշտ է, երբ ուսումնասիրում ենք աստվածաշնչյան այն մարգարեությունները, որոնք կատարվել են անհավատարիմ Երուսաղեմի պարագայում, գուցե որոշ բաներ հիշեցնում են մեզ այն, ինչ տեղի է ունենում քրիստոնյա աշխարհում, բայց աստվածաշնչյան ոչ մի հիմք չկա պնդելու, որ Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկերն է։