Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 19Բ

Բարակ շիթով հոսող ջուրը հորդառատ գետ է դառնում

Բարակ շիթով հոսող ջուրը հորդառատ գետ է դառնում

Եզեկիելը նայում է, թե ինչպես է Եհովայի սրբարանից բարակ շիթով ջուր բխում, և ընդամենը երկու կիլոմետր հոսելուց հետո այն հրաշքով դառնում է խոր, հորդառատ գետ։ Նա տեսնում է, որ գետի ափերին սաղարթախիտ ծառեր կան, որոնք սնունդ են տալիս և բուժում են։ Ի՞նչ է դա նշանակում։

Գետն օրհնություններ է բերում

ՀՆՈՒՄ։ Գերությունից վերադառնալուն պես հրեաները սկսեցին մասնակցել տաճարում մաքուր երկրպագության վերականգնման գործին, և Եհովան օրհնություններ թափեց նրանց վրա

ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ։ 1919 թ.-ին մաքուր երկրպագությունը վերականգնվեց, և Աստված աննախադեպ կերպով հոգևոր օրհնություններ պարգևեց իր հավատարիմ ծառաներին

ԱՊԱԳԱՅՈՒՄ։ Արմագեդոնից հետո Եհովան մեզ օրհնելու է թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր առումներով

Կենարար ջուր

ՀՆՈՒՄ։ Եհովան առատապես օրհնեց իրեն հնազանդ ժողովրդին և օգնեց հոգևորապես փթթել անգամ այն ժամանակ, երբ նրա թիվը շատացավ

ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ։ Օրեցօր հոգևոր դրախտն ընդլայնվում է, և ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում Եհովայի հոգևոր օրհնություններից ու հոգևորապես կենդանանում

ԱՊԱԳԱՅՈՒՄ։ Եհովան առատորեն կօրհնի Արմագեդոնից հետո վերապրածներին, ինչպես նաև հարություն առած միլիոնավոր մարդկանց

Պտղատու և բուժիչ ծառեր

ՀՆՈՒՄ։ Եհովան հոգևորապես սնում էր իր ծառաներին, որոնք վերադարձել էին հայրենիք։ Նա նաև բուժում էր նրանց հոգևոր հիվանդություններից

ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ։ Հոգևոր սննդի անսպառ պաշարներն օգնում են մարդկանց հաղթահարել հոգևոր համաճարակն ու սովը, որոնց ճիրաններում է այս աշխարհը

ԱՊԱԳԱՅՈՒՄ։ Քրիստոսն ու նրա 144 000 իշխանակիցները կօգնեն հնազանդ մարդկանց հասնել կատարելության, առողջ լինել ու վայելել կյանքը հավիտյան