Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 9Դ

Գերեվարման և վերականգնման մասին մարգարեություններ

Գերեվարման և վերականգնման մասին մարգարեություններ

Հրեաների՝ Բաբելոն գերեվարվելու մասին շատ մարգարեություններ երկրորդ՝ ավելի մեծ կատարում են ունեցել։ Դրանք կատարվել են քրիստոնեական ժողովի առնչությամբ, որը հոգևորապես գերեվարվեց Մեծ Բաբելոն՝ կեղծ կրոնի կայսրություն։ Ահա մի քանի օրինակ։

1. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

2. ԳԵՐՈՒԹՅՈՒՆ

3. ԱԶԱՏՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ

Մինչև մ.թ.ա. 607 թ. Եսայիան, Երեմիան և Եզեկիելը նախազգուշացում են տալիս Եհովայի ժողովրդին, սակայն հավատուրացությունը շարունակում է տարածվել

Մ.թ.ա. 607 թ.-ին Երուսաղեմը կործանվում է, Աստծու ժողովուրդը գերեվարվում է Բաբելոն

Մ.թ.ա. 537 թ.-ից սկսած՝ հավատարիմ հրեաների մի մեծ խումբ վերադառնում է Երուսաղեմ, վերակառուցում տաճարը, և մաքուր երկրպագությունը վերականգնվում է

ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿԱՏԱՐՈՒՄ

Մ.թ. I դարում Հիսուսը, Պողոսը և Հովհաննեսը նախազգուշացում են տալիս ժողովին, սակայն հավատուրացությունը շարունակում է տարածվել

Մ.թ. II դարից սկսած՝ ճշմարիտ Քրիստոնյաները գերեվարվում են Մեծ Բաբելոն

Մ.թ. 1919 թ.-ից սկսած՝ Հիսուսի իշխանության ներքո հավատարիմ օծյալ քրիստոնյաները ազատվում են հոգևոր գերությունից, և մաքուր երկրպագությունը վերականգնվում է