Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 19Ա

Եհովայից բխող օրհնությունների գետեր

Եհովայից բխող օրհնությունների գետեր

Քննենք աստվածաշնչյան մի քանի հատված, որտեղ «գետ» և «ջուր» բառերը խորհրդանշում են Եհովայից բխող օրհնությունները։ Այդ հատվածներն ուսումնասիրելով՝ մենք ավելի լավ կհասկանանք, թե ինչպես է Եհովան օրհնում մեզ, և կքաջալերվենք։

ՀՈՎԵԼ 3։18։ Մարգարեությունում խոսվում է տաճարի սրբարանից բխող աղբյուրի մասին, որը ոռոգում է Սատիմի գետահովիտը։ Թե՛ Հովելը և թե՛ Եզեկիելը տեսել են մի գետ, որը կյանք էր տալիս ամուլ հողին։ Երկու դեպքում էլ գետը սկիզբ էր առնում Եհովայի տնից՝ տաճարից։

ԶԱՔԱՐԻԱ 14։8։ Զաքարիա մարգարեն տեսել է Երուսաղեմից հոսող «կենսատու ջրեր»։ Դրանց կեսը հոսում էր դեպի արևելյան ծովը, այսինքն՝ Մեռյալ ծովը, իսկ մյուս կեսը՝ արևմտյան ծովը, այսինքն՝ Միջերկրական ծովը։ Երուսաղեմը Եհովայի՝ «մեծն Թագավորի քաղաքն» էր (Մատթ. 5։35)։ Այն, որ Զաքարիայի մարգարեության մեջ հիշատակվում է այդ քաղաքը, մեզ հիշեցնում է Եհովայի իշխանության մասին, որը մոտ ապագայում կտարածվի ողջ երկրի վրա։ Մեր հրատարակություններում դեռ վաղուց բացատրվում էր, որ այս մարգարեության մեջ նկարագրված ջրերի խորհրդանշական իմաստն այն է, որ դրախտում Եհովան հավատարիմ մարդկանց երկու խմբի է օրհնելու՝ նրանց, ովքեր կվերապրեն մեծ նեղությունից հետո, և նրանց, ովքեր հետագայում հարություն կառնեն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 22։1, 2։ Հովհաննես առաքյալը տեսել է մի խորհրդանշական գետ, որը շատ նման էր Եզեկիելի տեսած գետին։ Սակայն Հովհաննեսի տեսածը սկիզբ էր առնում ոչ թե տաճարից, այլ Եհովայի գահից։ Ուստի այս տեսիլքը, ինչպես և Զաքարիայի մարգարեությունը, ըստ ամենայնի, մատնանշում են Հազարամյակի ժամանակ Աստծու իշխանության բերած օրհնությունները։

Եհովայի իշխանության բերած օրհնությունների և Եզեկիելի տեսած գետի բերած օրհնությունների միջև ընդամենը չնչին տարբերություն կա։ Բոլոր օրհնությունները Եհովայից են սկիզբ առնում և հոսում են դեպի հավատարիմ մարդիկ։

ՍԱՂՄՈՍ 46։4։ Ուշադրություն դարձնենք, որ այս համարում խոսվում է ինչպես երկրպագության, այնպես էլ իշխանության մասին։ Դրանում նշվում է, որ մի գետ ուրախություն է բերում «Աստծու քաղաքին», որը խորհրդանշում է նրա թագավորությունն ու իշխանությունը, և «Բարձրյալի սուրբ ու վեհապանծ բնակավայրին», որը խորհրդանշում է մաքուր երկրպագությունը։

Քննելով այս բոլոր արձանագրությունները՝ համոզվում ենք, որ Եհովան իրեն հավատարիմ մարդկանց երկու ձևով է օրհնելու։ Մենք հարատև օրհնություններ ենք ստանալու նրա իշխանության և մաքուր երկրպագության միջոցով։ Ուստի եկեք այսօր իսկ վճռական լինենք օգտվելու Եհովայի ու նրա Որդու տված «կենդանի ջրից», որը հավիտենական կյանք է տալիս (Երեմ. 2։13; Հովհ. 4։10