Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 13Ա

Երկու տաճարներն ու դրանց տարբերությունները

Երկու տաճարներն ու դրանց տարբերությունները

Եզեկիելի տեսիլքի տաճարը

  • Եզեկիելն այն նկարագրել է Բաբելոնում գտնվող հրեաների համար։

  • Այնտեղ կա զոհասեղան, որի վրա բազմաթիվ զոհեր են մատուցվում։

  • Այն ընդգծում է, որ Եհովան երկրպագության վերաբերյալ բարձր չափանիշներ է սահմանել։

  • Այն մեր ուշադրությունը կենտրոնացնում է հոգևոր վերականգնման վրա, որը սկսվել է 1919-ին։

Մեծ հոգևոր տաճարը

  • Պողոս առաքյալը դրա մասին գրել է եբրայեցի քրիստոնյաներին ուղղած իր նամակում։

  • Այնտեղ կա զոհասեղան, որի վրա միայն մեկ զոհ է մատուցվել՝ «մեկ անգամ և ընդմիշտ» (Եբր. 10։10

  • Այն Եհովայի հաստատած հոգևոր կառույցն է, որի միջոցով Հիսուսի քավիչ զոհի հիման վրա կարող ենք մաքուր երկրպագություն մատուցել Նրան։ Խորանն ու Երուսաղեմի տաճարը երկար ժամանակ նախապատկերում էին այս կառույցը։

  • Այն մեր ուշադրությունը կենտրոնացնում է հսկայածավալ աշխատանքի վրա, որը Քրիստոսը որպես Մեծ Քահանայապետ արել է մ.թ. 29-33 թթ.-ին։