Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 20Ա

Երկրի բաշխումը

Երկրի բաշխումը

Սահմանների մանրամասն նկարագրությունը վստահությամբ լցրեց գերիներին, որ նրանց սիրելի հայրենիքը անշուշտ վերականգնվելու է։ Ի՞նչ ենք սովորում՝ ուսումնասիրելով այս մարգարեությունը։ Քննենք երկու առանձնահատկություն։

Յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի

Յուրաքանչյուր հայրենադարձ հրեա ժառանգություն էր ստանալու Խոստացված երկրում։ Նմանապես՝ այսօր հոգևոր դրախտում տեղ կա Եհովայի ծառաներից յուրաքանչյուրի համար։ Որքան էլ որ մեր ներդրումը համեստ լինի կազմակերպության գործում, մենք մեր ուրույն տեղն ունենք հոգևոր դրախտում, և մեր արած ցանկացած բան արժեքավոր է։ Եհովան իր ծառաներից յուրաքանչյուրին հավասարապես թանկ է համարում։

Հավասարաչափ բաշխում

Եզեկիելի տեսիլքում յուրաքանչյուր տարածք բնակիչներին հնարավորություն էր տալիս հավասարապես օգտվելու Խոստացված երկրի բարիքներից։ Այսօր Եհովան իր բոլոր ծառաներին նույնպես հնարավորություն է տվել հավասարապես օգտվելու հոգևոր դրախտի բերած օրհնություններից։