Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 2Բ

Ինչ ժամանակաշրջանում է ապրել Եզեկիելը

Ինչ ժամանակաշրջանում է ապրել Եզեկիելը

«Եզեկիել» անունը նշանակում է «Աստված զորացնում է»։ Չնայած որ Եզեկիելի հայտնած մարգարեություններում կան շատ նախազգուշացումներ, նրա գրքի ասելիքը ընդհանուր առմամբ ներդաշնակ է իր անվան նշանակությանը և զորացնում է նրանց հավատը, ովքեր Աստծուն մաքուր երկրպագություն մատուցելու ցանկություն ունեն։

ԵԶԵԿԻԵԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱԾ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ

  • ԵՐԵՄԻԱ

    Սերել է քահանայական ընտանիքից և հիմնականում ծառայել է Երուսաղեմում (մ. թ. ա. 647-580)։

  • ՕԼԴԱ

    Ծառայել է այն ժամանակ, երբ մ. թ. ա. մոտ 642 թ.-ին տաճարում գտնվեց Օրենքի գիրքը։

  • ԴԱՆԻԵԼ

    Սերել է Հուդայի թագավորական ցեղից։ Մ. թ. ա. 617 թ.-ին գերեվարվել է Բաբելոն։

  • ԱՄԲԱԿՈՒՄ

    Հավանաբար, ծառայել է Հուդայում Հովակիմի իշխանության վաղ շրջանում։

  • ԱԲԴԻԱ

    Մարգարեացել է Եդոմի մասին, հավանաբար, Երուսաղեմի կործանման ժամանակաշրջանում։

Ե՞ՐԲ ԵՆ ՆՐԱՆՔ ՄԱՐԳԱՐԵԱՑԵԼ (ԲՈԼՈՐ ՏԱՐԵԹՎԵՐԸ Մ.Թ.Ա. ԵՆ)

ԵԶԵԿԻԵԼԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԲՈԼՈՐ ՏԱՐԵԹՎԵՐԸ Մ.Թ.Ա. ԵՆ)

  1. մոտ 643 թ. ծնվել է

  2. 617 թ. գերեվարվում է Բաբելոն

  3. 613 թ. սկսում է մարգարեանալ, Եհովայից տրված տեսիլքներ տեսնել

  4. 612 թ. տեսնում է տաճարում տիրող հավատուրացության մասին տեսիլքը

  5. 611 թ. սկսում է դատաստանական լուր հայտնել Երուսաղեմի բնակիչների մասին

  6. 609 թ. նրա կինը մահանում է, սկսվում է Երուսաղեմի վերջնական պաշարումը

  7. 607 թ. իմանում է, որ Երուսաղեմը կործանվել է

  8. 593 թ. տեսնում է տաճարի մասին տեսիլքը

  9. 591 թ. մարգարեանում է, որ Նաբուգոդոնոսորը հարձակվելու է Եգիպտոսի վրա, և ավարտում է գիրքը

ՀՈՒԴԱՅԻ ԵՎ ԲԱԲԵԼՈՆԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ

  1. 659-629 թթ. Հովսիան նպաստում է մաքուր երկրպագության վերականգնմանը, սակայն Նեքաո փարավոնի դեմ պատերազմում զոհվում է

  2. 628 թ. չար Հովաքազ թագավորը իշխում է երեք ամիս, ինչից հետո Նեքաո փարավոնը նրան գերեվարում է

  3. 628-618 թթ. իշխում է չար թագավոր Հովակիմը։ Նա դառնում է Նեքաո փարավոնի վասալը

  4. 625 թ. Նաբուգոդոնոսորը պարտության է մատնում Եգիպտոսի զորքին

  5. 620 թ. Նաբուգոդոնոսորը առաջին անգամ ներխուժում է Հուդա և Հովակիմին Երուսաղեմում իր վասալն է դարձնում

  6. 618 թ. Հովակիմը ապստամբում է Նաբուգոդոնոսորի դեմ, սակայն, ըստ ամենայնի, մահանում է բաբելոնացիների՝ Խոստացված երկիր երկրորդ անգամ ներխուժելու ժամանակ

  7. 617 թ. չար Հովաքին թագավորը, որը հայտնի է նաև Հեքոնիա անունով, իշխում է երեք ամիս, ապա հանձնվում Նաբուգոդոնոսորին

  8. 617-607 թթ. չար և թուլամորթ թագավոր Սեդեկիան Նաբուգոդոնոսորի վասալն է դառնում

  9. 609 թ. Սեդեկիան ապստամբում է Նաբուգոդոնոսորի դեմ, ինչից հետո վերջինս երրորդ անգամ ներխուժում է Հուդա

  10. 607 թ. Նաբուգոդոնոսորը կործանում է Երուսաղեմը, բռնում է Սեդեկիային, կուրացնում նրան և տանում Բաբելոն