ՄԱՍ ԵՐԵՔ
Ես «կհավաքեմ.... ձեզ». Եհովան խոստանում է վերականգնել մաքուր երկրպագությունը
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. վերականգնման մասին Եզեկիելի մարգարեությունները
Իսրայելը խարխլվել է. հավատուրացության պատճառով նրա միասնությունը քայքայվել է, և նա այժմ կրում է իր արարքների հետևանքները։ Ժողովուրդը պղծել է մաքուր երկրպագությունը և անարգել է Աստծու անունը։ Այս մռայլ ժամանակներում Եհովան ներշնչում է Եզեկիելին հուսադրող մարգարեություններ հայտնել։ Պատկերավոր օրինակների և տպավորիչ տեսիլքների միջոցով Եհովան քաջալերում է ոչ միայն գերեվարված իսրայելացիներին, այլև բոլոր նրանց, ովքեր փափագում են մաքուր երկրպագությունը վերականգնված տեսնել։
ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 8
«Ես մեկ հովիվ կնշանակեմ»
Եհովան Եզեկիելին ներշնչում է մարգարեանալ Մեսիայի՝ Աստծու ժողովրդի ապագա Ղեկավարի և Հովվի մասին, ով ընդմիշտ կվերականգնի մաքուր երկրպագությունը։
ԳԼՈՒԽ 9
«Ես ձեզ մեկ սիրտ կտամ»
Բաբելոնում գերության մեջ գտնվող հրեաներին տրված մարգարեական խոստումները ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար։
ԳԼՈՒԽ 10
«Դուք կկենդանանաք»
Եզեկիելը տեսիլքում տեսավ հովիտ, որը լի էր չորացած ոսկորներով, որոնք կենդանացան։ Ի՞նչ էր այդ տեսիլքը նշանակում։
ԳԼՈՒԽ 11
«Քեզ ժամապահ եմ նշանակել»
Ո՞րն է այս ժամապահի դերն ու պատասխանատվությունը։ Ի՞նչ նախազգուշական լուր նա պետք է հռչակի։
ԳԼՈՒԽ 14
«Սա է տաճարի վերաբերյալ օրենքը»
Ի՞նչ սովորեցին Եզեկիելի օրերում ապրած հրեաները՝ նրա տեսիլքի տաճարի մասին խորհելով։ Ի՞նչ նշանակություն ունի այդ տեսիլքը մեզ համար։