ՄԱՍ 2
«Եհովան սիրում է արդարություն»
Մեր օրերում աշխարհը ողողված է անարդարությամբ, և հաճախ դրանում մեղադրում են Աստծուն։ Սակայն Աստվածաշունչը հայտնում է սիրտ ջերմացնող մի ճշմարտություն։ Այնտեղ ասվում է, որ «Եհովան սիրում է արդարություն» (Սաղմոս 37։28)։ Գրքի այս մասից մենք կիմանանք, թե ինչպես է նա ապացուցել այս խոսքերի ճշմարտացիությունը՝ հույս տալով ողջ մարդկությանը։
ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 12
«Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ»
Ինչո՞ւ է աշխարհը լի անարդարությամբ, եթե Եհովան ատում է այն։
ԳԼՈՒԽ 14
Եհովան տալիս է «փրկանք շատերի փոխարեն»
Պարզ և միևնույն ժամանակ խորը ուսուցումը կօգնի քեզ մտերմանալ Աստծու հետ։
ԳԼՈՒԽ 15
Հիսուսը «երկրի վրա արդարություն» է հաստատում
Հիսուսն ինչպե՞ս է արդարություն հաստատել նախկինում։ Ինչպե՞ս է դա անում այժմ և ինչպե՞ս կանի ապագայում։
ԳԼՈՒԽ 16
Աստծու հետ քայլելիս «արդարություն գործադրիր»
Արդարություն գործադրելու մեջ է մտնում նաև այն, թե ինչ տեսակետ ունենք ճշտի ու սխալի վերաբերյալ և թե ինչպես ենք վարվում ուրիշների հետ։