Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նախաբան

Նախաբան

Սիրելի՛ ընթերցող

Կարո՞ղ ես ասել, որ մտերիմ ես Աստծու հետ։ Շատերին դա պարզապես անհնար է թվում։ Ոմանք այն մտավախությունն ունեն, թե Աստված չափազանց անհասանելի է։ Ուրիշներն էլ մտածում են, թե երբեք արժանի չեն լինի մտերմանալու նրա հետ։ Սակայն Աստվածաշնչում տրվում է հետևյալ հրավերը. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Աստված վստահեցնում է իր երկրպագուներին. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41։13

Ինչպե՞ս կարող ենք նման մտերիմ փոխհարաբերություններ հաստատել Աստծու հետ։ Ցանկացած ընկերական կապ հիմնված է տվյալ անձնավորությանը ճանաչելու, նրա բնավորության գծերով հիանալու և դրանք գնահատելու վրա։ Ուստի շատ կարևոր է ուսումնասիրել Աստծու հատկություններն ու գործելակերպը, որոնք նկարագրվում են Աստվածաշնչում։ Երբ խորհրդածենք այն մասին, թե ինչպես է Եհովան դրսևորում իր հատկություններից յուրաքանչյուրը, տեսնենք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կատարելապես արտացոլել դրանք, և հասկանանք, թե ինչպես մենք կարող ենք զարգացնել այդ հատկությունները, կմտերմանանք Աստծու հետ։ Մենք կտեսնենք, որ Եհովան տիեզերքի օրինական և կատարյալ Գերիշխանն է։ Ավելին՝ նա այն Հայրն է, որի կարիքը բոլորս ունենք։ Լինելով զորեղ, արդար, իմաստուն և սիրառատ՝ նա երբեք չի լքում իր հավատարիմ զավակներին։

Թող այս գիրքը օգնի քեզ ավելի մոտենալու Եհովա Աստծուն և այնպիսի փոխհարաբերություններ հաստատելու նրա հետ, որոնք երբեք չեն խզվի։ Դրա շնորհիվ դու կկարողանաս ապրել ու փառաբանել նրան հավիտյան։

Հրատարակիչներ