Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ

ԴԱՍ 5

Նրբանկատություն

Նրբանկատություն

Սկզբունք. «Թող ձեր խոսքերը միշտ վայելուչ լինեն» (Կող. 4։6

Ինչպե՞ս վարվեց Պողոսը

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Գործեր 17։22, 23 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1.   ա) Ի՞նչ զգաց Պողոսը, երբ տեսավ, որ աթենացիները կուռքերի են պաշտում (տես Գործեր 17։16

  2.  բ) Բարի լուրը աթենացիներին հայտնելիս Պողոսն ինչպե՞ս նրբանկատություն դրսևորեց։

Ի՞նչ ենք սովորում Պողոսից

2. Ավելի հավանական է, որ մարդիկ կլսեն մեզ, եթե ընտրողական լինենք այն հարցում, թե ինչ ենք ասում և ինչպես ու երբ ենք խոսում։

Ընդօրինակիր Պողոսին

3. Ճիշտ բառեր ընտրիր։ Օրինակ՝ երբ զրուցում ես ոչ քրիստոնյա անհատի հետ, գուցե կարիք լինի, որ Հիսուսի և Աստվածաշնչի մասին խոսելիս համապատասխան բառեր ընտրես։

4. Մի՛ շտապիր ուղղել մարդու ասածը։ Թույլ տուր, որ նա անկաշկանդ արտահայտվի։ Մի՛ վիճիր նրա հետ, եթե նա ասում է մի բան, ինչը հակասում է աստվածաշնչյան ուսմունքներին (Հակ. 1։19)։ Նրան լսելու շնորհիվ կիմանաս՝ ինչին է նա հավատում և ինչու (Առակ. 20։5

5. Երբ հնարավոր է, համաձայնվիր զրուցակցիդ հետ և գովիր նրան։ Գուցե նա լիովին համոզված է, որ իր հավատալիքները ճիշտ են։ Նախ՝ փորձիր ընդհանուր եզրեր գտնել, իսկ հետո՝ աստիճանաբար օգնիր նրան հասկանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։