Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՎԵՐԱՅՑԵԼԻՐ

ԴԱՍ 8

Համբերատարություն

Համբերատարություն

Սկզբունք։ «Սերը համբերատար է» (1 Կորնթ. 13։4

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Հովհաննես 7։3-5 և 1 Կորնթացիներ 15։3, 4, 7 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1.   ա) Հիսուսի եղբայրները սկզբում ինչպե՞ս էին արձագանքում նրա հայտնած լուրին։

  2.  բ) Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը հույսը չկտրեց իր եղբայր Հակոբոսից։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Մենք պետք է համբերատար լինենք, քանի որ բարի լուրը ընդունելու համար ոմանց ավելի շատ ժամանակ է պետք, քան մյուսներին։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Այլ մոտեցում փորձիր։ Ճնշում մի՛ գործադրիր անհատի վրա, եթե նա անմիջապես չի համաձայնվում Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հարմար առիթի դեպքում մեր տեսանյութերի կամ հոդվածների միջոցով օգնիր նրան տեսնել, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը, և թե ինչ օգուտներ է այն բերում։

4. Մի՛ համեմատիր։ Մարդիկ տարբեր են։ Եթե ընտանիքիդ անդամը կամ նա, ում վերայցելում ես, վարանում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել կամ դժվարանում է ընդունել սուրբգրային որևէ ուսմունք, փորձիր հասկանալ, թե որն է պատճառը։ Մտածիր հետևյալի շուրջ. «Նա կառչա՞ծ է իր հավատալիքներից որևէ մեկին։ Բարեկամները կամ հարևանները ճնշո՞ւմ են գործադրում նրա վրա»։ Թույլ տուր, որ ժամանակ անցնի, որպեսզի նա մտածի քո ասածների շուրջ և հասկանա աստվածաշնչյան ճշմարտությունների արժեքը։

5. Աղոթիր։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ՝ դրական տրամադրվածություն պահպանես և լինես նրբանկատ։ Աղոթիր, որ խորաթափանց լինես և հասկանաս, թե երբ այլևս չպետք է այցելես մեկին, ով այնքան էլ հետաքրքրված չէ ճշմարտությամբ (1 Կորնթ. 9։26