ՀԱՎԵԼՎԱԾ Ա
Ճշմարտություններ, որ սովորեցնում ենք մարդկանց
Հիսուսն ասաց, որ անկեղծ սիրտ ունեցող մարդիկ կընդունեն ճշմարտությունը, երբ լսեն այն (Հովհ. 10։4, 27)։ Ուստի մարդկանց հետ զրուցելիս ձգտիր սուրբգրային պարզ ճշմարտություններ հայտնել նրանց։ Զրույցը կարող ես սկսել հետևյալ հարցերով. «Գիտեի՞ք, որ....» կամ «Երբևէ լսե՞լ եք, որ....»։ Այնուհետև համապատասխան սուրբգրային համարի(ների) միջոցով բացատրիր նրան այն ուսմունքը, որի մասին սկսել ես խոսել։ Անհատին աստվածաշնչյան ընդամենը մեկ պարզ ճշմարտություն հայտնելով՝ մենք ասես նրա սրտում սերմ ենք ցանում, որը Աստված կարող է աճեցնել (1 Կորնթ. 3։6, 7)։
ԱՊԱԳԱ
-
1. Ներկայիս իրադարձություններն ու մարդկանց վարքագիծը ցույց են տալիս, որ շուտով փոփոխություններ են լինելու (Մատթ. 24։3, 7, 8; Ղուկ. 21։10, 11; 2 Տիմոթ. 3։1-5)։
-
2. Երկիրը երբեք չի կործանվելու (Սաղ. 104։5; Ժող. 1։4)։
-
3. Աղտոտված շրջակա միջավայրը մաքրվելու է, և երկիրը դրախտի է վերածվելու (Ես. 35։1, 2; Հայտն. 11։18)։
-
4. Բոլորը կատարյալ առողջություն են ունենալու (Ես. 33։24; 35։5, 6)։
-
5. Դու կարող ես հավիտյան ապրել երկրի վրա (Սաղ. 37։29; Մատթ. 5։5)։
ԸՆՏԱՆԻՔ
-
6. Ամուսինը պետք է «այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը» (Եփես. 5։33; Կող. 3։19)։
-
7. Կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ (Եփես. 5։33; Կող. 3։18)։
-
8. Կողակիցները պետք է հավատարիմ լինեն միմյանց (Մաղ. 2։16; Մատթ. 19։4-6, 9; Եբր. 13։4)։
-
9. Իրենց ծնողներին հնազանդվող և հարգող երեխաները լավ ապագա կունենան (Առակ. 1։8, 9; Եփես. 6։1-3)։
ԱՍՏՎԱԾ
-
10. Աստված անուն ունի (Սաղ. 83։18; Երեմ. 10։10)։
-
11. Աստված հաղորդակցվում է մեզ հետ (2 Տիմոթ. 3։16, 17; 2 Պետ. 1։20, 21)։
-
12. Աստված արդար է և անաչառ (2 Օրենք 10։17; Գործ. 10։34, 35)։
-
13. Աստված ուզում է օգնել մեզ (Սաղ. 46։1; 145։18, 19)։
ԱՂՈԹՔ
-
14. Աստված ուզում է, որ աղոթենք իրեն (Սաղ. 62։8; 65։2; 1 Պետ. 5։7)։
-
15. Աստվածաշունչը սովորեցնում է, թե ինչպես պետք է աղոթենք (Մատթ. 6։7-13; Ղուկ. 11։1-4)։
-
16. Մենք պետք է հաճախ աղոթենք (Մատթ. 7։7, 8; 1 Թեսաղ. 5։17)։
ՀԻՍՈՒՍ
-
17. Հիսուսը մեծ ուսուցիչ էր, ում խորհուրդները միշտ օգտակար են (Մատթ. 6։14, 15, 34; 7։12)։
-
18. Հիսուսը կանխագուշակել էր մեր օրերի իրադարձությունները (Մատթ. 24։3, 7, 8, 14; Ղուկ. 21։10, 11)։
-
19. Հիսուսն Աստծու Որդին է (Մատթ. 16։16; Հովհ. 3։16; 1 Հովհ. 4։15)։
-
20. Հիսուսը Ամենակարող Աստված չէ (Հովհ. 14։28; 1 Կորնթ. 11։3)։
ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
-
21. Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որը գտնվում է երկնքում (Դան. 2։44; 7։13, 14; Մատթ. 6։9, 10; Հայտն. 11։15)։
-
22. Աստծու Թագավորությունը փոխարինելու է մարդկային կառավարություններին (Սաղ. 2։7-9; Դան. 2։44)։
-
23. Միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկության խնդիրները (Սաղ. 37։10, 11; 46։9; Ես. 65։21-23)։
ՏԱՌԱՊԱՆՔ
-
24. Աստված չէ մեր տառապանքի պատճառը (2 Օրենք 32։4; Հակ. 1։13)։
-
25. Սատանան է ղեկավարում այս աշխարհը (Ղուկ. 4։5, 6; 1 Հովհ. 5։19)։
-
26. Աստված տեսնում է քո տառապանքը և ուզում է օգնել քեզ (Սաղ. 34։17-19; Ես. 41։10, 13)։
-
27. Աստված շուտով վերջ կդնի տառապանքին (Ես. 65։17; Հայտն. 21։3, 4)։
ՄԱՀ
-
28. Մահացածները անգիտակից վիճակում են։ Նրանք չեն տառապում (Ժող. 9։5; Հովհ. 11։11-14)։
-
29. Մահացածները չեն կարող օգնել կամ վնասել մեզ (Սաղ. 146։4; Ժող. 9։6, 10)։
-
30. Մեր մահացած հարազատները հարություն են առնելու (Հոբ 14։13-15; Հովհ. 5։28, 29; Գործ. 24։15)։
-
31. «Մահ այլևս չի լինի» (Հայտն. 21։3, 4; Ես. 25։8)։
ԿՐՈՆ
-
32. Ոչ բոլոր կրոններն են հաճելի Աստծուն (Երեմ. 7։11; Մատթ. 7։13, 14, 21-23)։
-
33. Աստված ատում է կեղծավորությունը (Ես. 29։13; Միք. 3։11; Մարկ. 7։6-8)։
-
34. Ճշմարիտ կրոնը բնորոշող նշանը անկեղծ սերն է (Միք. 4։3; Հովհ. 13։34, 35)։