ՀԱՎԵԼՎԱԾ Բ
Ե՞րբ ավարտել զրույցը
Երբ մեր զրուցակիցը անկեղծորեն հարց է բարձրացնում կամ խնդրում է որևէ միտք պարզաբանել, մենք հաճույքով շարունակում ենք խոսել նրա հետ։ Մենք ցանկանում ենք զրուցել այն մարդկանց հետ, «ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48)։
Բայց ինչպե՞ս պետք է վարվես, եթե անհատը բարկանում է, փորձում է վիճել քեզ հետ կամ տվյալ պահին չի ուզում զրուցել։ Այդ դեպքում բարյացակամորեն և նրբանկատ կերպով ավարտիր զրույցը (Առակ. 17։14)։ Քո հարգալից վերաբերմունքի շնորհիվ անհատը գուցե հետագայում ցանկանա զրուցել Եհովայի վկաների հետ (1 Պետ. 2։12)։