ՀԱՎԵԼՎԱԾ Գ
Ինչպե՞ս ուսումնասիրություն անցկացնել «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկով
«Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկը բազում աղոթքների և մանրակրկիտ փնտրտուքների արդյունք է։ Այս հրատարակությունից լիարժեք օգուտներ քաղելու համար Աստվածաշունչ ուսուցանելիս կիրառիր հետևյալ մոտեցումը։
Նախքան ուսումնասիրությունը
-
1. Հանգամանորեն պատրաստվիր։ Այդ ընթացքում ի մտի ունեցիր ուսումնասիրողի կարիքները, հանգամանքներն ու համոզմունքները։ Փորձիր պատկերացնել, թե որ մտքերը գուցե նա դժվարանա հասկանալ և կիրառել։ Մտածիր, թե «Բացահայտիր ավելին» բաժնում ընդգրկված տեղեկությունները ինչով կարող են օգտակար լինել նրա համար, և անհրաժեշտության դեպքում օգտագործիր դրանք։
Ուսումնասիրության ընթացքում
-
2. Դասընթացը սկսիր և ավարտիր աղոթքով, եթե, իհարկե, ուսումնասիրողը դեմ չէ։
-
3. Չափից շատ մի՛ խոսիր։ Կենտրոնացիր քննարկվող նյութի վրա և թույլ տուր, որ ուսումնասիրողը արտահայտվի։
-
4. Նոր մաս քննարկելիս կարդա դրա համառոտ նկարագիրը և ուսումնասիրողի ուշադրությունը հրավիրիր այդ մասում տեղ գտած դասերից մի քանիսի վերնագրերի վրա։
-
5. Յուրաքանչյուր մաս ավարտելուց հետո «Վերհիշենք» բաժնի միջոցով օգնիր ուսումնասիրողին հիշել իր սովորածը։
-
6. Յուրաքանչյուր դաս անցկացնելիս՝
-
ա) կարդացեք տեքստը,
-
բ) ընթերցեք բոլոր այն սուրբգրային համարները, որոնց կողքին գրված է՝ «կարդացեք»,
-
գ) ըստ անհրաժեշտության՝ կարդացեք աստվածաշնչյան մյուս համարները,
-
դ) դիտեք բոլոր այն տեսանյութերը, որոնց կողքին գրված է՝ «դիտեք» (եթե առկա են),
-
ե) տուր դասում նշված բոլոր հարցերը,
-
զ) ուսումնասիրողի ուշադրությունը հրավիրիր «Իմանանք ավելին» բաժնի նկարների վրա և խնդրիր նրան, որ դիտարկումներ անի դրանց վերաբերյալ,
-
է) «Նպատակ դիր» շրջանակի միջոցով օգնիր ուսումնասիրողին հետևել իր հոգևոր առաջադիմությանը։ Կարող ես հորդորել նրան, որ ձգտի հասնել դասում նշված նպատակին, մեկ այլ նպատակ դնի իր առաջ կամ երկու նպատակին էլ ձգտի,
-
ը) հարցրու ուսումնասիրողին, թե դասին պատրաստվելիս «Բացահայտիր ավելին» բաժնի որ հոդվածը կամ տեսանյութն է նրան հատկապես դուր եկել,
-
թ) փորձիր մեկ դասընթացի ընթացքում ավարտել դասը։
-
Ուսումնասիրությունից հետո
-
7. Շարունակիր մտածել ուսումնասիրողի մասին։ Աղոթիր Եհովային, որ օրհնի առաջադիմելու հարցում նրա ներդրած ջանքերը և քեզ իմաստություն տա, որ իմանաս, թե ինչպես օգնել նրան։