ԳԼՈՒԽ 33
Հիսուսը կարող է պաշտպանել մեզ
Երբ Հիսուսը մեծացավ ու իմացավ, թե ինչպես է Աստված պաշտպանել իրեն, ի՞նչ ես կարծում, նա աղոթքով շնորհակալություն հայտնե՞ց Եհովային։ ~ Իսկ Մարիամին ու Հովսեփին նա շնորհակալություն հայտնե՞ց, որ փրկել էին իր կյանքը՝ տանելով նրան Եգիպտոս։ ~
Ներկայումս Հիսուսն իհարկե երեխա չէ և երկրի վրա չի ապրում, ինչպես մի ժամանակ էր։ Բայց նկատե՞լ ես, որ կան մարդիկ, ովքեր Հիսուսին պատկերացնում են որպես մի երեխա՝ մսուրի մեջ դրված։ ~ Դա երևում է հատկապես Սուրբ Ծննդի օրերին, երբ ամենուրեք հայտնվում են նկարներ, որտեղ Հիսուսը պատկերված է փոքրիկ երեխայի տեսքով։
Թեև Հիսուսն այլևս երկրի վրա չի ապրում, դու հավատո՞ւմ ես, որ նա կենդանի է։ ~ Այո, նա հարություն է առել և այժմ երկնքում զորեղ Թագավոր է։ Ի՞նչ ես կարծում, նա կարո՞ղ է օգնության հասնել ու պաշտպանել իր հետևորդներին։ ~ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա իր գործերով ցույց տվեց, որ կարող է պաշտպանել բոլոր նրանց, ովքեր սիրում
են իրեն։ Տեսնենք, թե ինչպես մի օր նա օգնեց իր աշակերտներին, երբ նրանց հետ գտնվում էր նավի վրա։Երեկո էր։ Հիսուսն ամբողջ օրը զբաղված էր եղել մարդկանց ուսուցանելով։ Նա իր աշակերտների հետ գտնվում էր Գալիլեայի ծովի ափին (20 կիլոմետր երկարությամբ և 12 կիլոմետր լայնությամբ մի մեծ լիճ)։ Հիսուսը ասաց իր աշակերտներին, որ անցնեն ծովի մյուս կողմը։ Նրանք նավ նստեցին և սկսեցին շարժվել դեպի մյուս ափը։ Հիսուսը շատ հոգնած էր։ Նա գնաց նավի վերջամասը, գլուխը դրեց բարձին ու շատ չանցած խոր քուն մտավ։
Աշակերտները արթուն էին ու ղեկավարում էին նավի ընթացքը։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց շուտով փոթորիկ բարձրացավ։ Քամին աստիճանաբար ավելի ու ավելի էր սաստկանում, ծովն ուժգին ալեկոծվում էր։ Նավը սկսեց ջրով լցվել։
Աշակերտները վախեցան, թե կխորտակվեն։ Բայց Հիսուսը հանգիստ քնած էր նավի վերջամասում։ Ի վերջո աշակերտներն արթնացրին նրան՝ ասելով. «Ուսուցի՛չ, Ուսուցի՛չ, փրկի՛ր մեզ։ Փոթորիկը մեզ կսպանի»։ Արթնանալով՝ Հիսուսը հրամայեց քամուն. «Դադարի՛ր, լռի՛ր»։
Ղուկաս 8։22–25; Մարկոս 4։35–41)։
Քամին անմիջապես դադարեց, ու ծովը խաղաղվեց։ Աշակերտները զարմացած էին մնացել, քանի որ երբեք նման բան չէին տեսել։ Նրանք սկսեցին մեկը մյուսին հարցնել. «Տեսնես ո՞վ է նա, որ քամիներին և ջրերին հրաման է տալիս, և հնազանդվում են նրան» (Ինչպե՞ս կպատասխանեիր՝ ո՞վ է Հիսուսը։ ~ Իսկ գիտե՞ս, թե ով էր նրան մեծ զորություն տվել։ ~ Երբ Հիսուսն իրենց հետ էր, կարիք չկար, որ աշակերտները վախենային։ Նա սովորական մարդ չէր և կարող էր հրաշքներ գործել, ինչը ուրիշ մարդիկ չեն կարող։ Հիմա տեսնենք, թե մի ուրիշ առիթով նա ինչ արեց։
Մի երեկո Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց նավը նստել և գնալ ծովի մյուս ափը։ Իսկ նա բարձրացավ սարը՝ մի խաղաղ վայր, որտեղ կարող էր միայնակ աղոթել իր Հորը՝ Եհովա Աստծուն։
Աշակերտները նստեցին նավը և ծով դուրս եկան։ Բայց շատ չանցած՝ փոթորիկ սկսվեց, որը գնալով սաստկանում էր։ Արդեն
ուշ գիշեր էր։ Աշակերտները իջեցրել էին առագաստները և թիավարում էին։ Բայց քամին այնքան ուժեղ էր, որ նրանք չէին կարողանում առաջ շարժվել։ Հսկա ալիքները նավն այս ու այն կողմ էին տարուբերում և ջրով լցնում։ Աշակերտները հնարավոր ամեն բան անում էին, որպեսզի ափ հասնեն, բայց նրանց չէր հաջողվում։Հիսուսը դեռ սարի վրա էր։ Արդեն երկար ժամանակ էր անցել, ինչ նա այնտեղ էր։ Բայց տեսնելով, որ աշակերտներին վտանգ է սպառնում՝ սարից իջավ ու գնաց դեպի ծովափ։ Ցանկանալով օգնել աշակերտներին՝ նա ալեծուփ ծովի վրայով քայլեց դեպի նրանց կողմը։
Ի՞նչ կպատահի, եթե փորձես ջրի վրայով քայլել։ ~ Դու կսուզվես և գուցե նույնիսկ խեղդվես։ Սակայն Հիսուսի հետ նման բան տեղի չունեցավ, քանի որ նա առանձնահատուկ զորություն ուներ։ Նա երկար տարածութուն անցավ ծովի վրայով, մինչև կհասներ նավին։ Արդեն լուսաբացի կողմերն էր, երբ Հիսուսի աշակերտները տեսան նրան ջրի վրայով քայլելիս։ Նրանք չէին հավատում իրենց աչքերին։ Վախից աշակերտները սկսեցին աղաղակել։ Հիսուսը նրանց ասաց. «Քա՛ջ եղեք, այդ ես եմ. մի՛ վախեցեք»։
Հենց Հիսուսը նավը մտավ, փոթորիկը դադարեց։ Աշակերտները դարձյալ խիստ զարմացան։ Նրանք խոնարհվեցին Հիսուսի առջև ու ասացին. «Ճշմարիտ՝ դու Աստծո Որդին ես» (Մատթէոս 14։22–33; Յովհաննէս 6։16–21)։
Կուզեի՞ր ապրած լինել այդ օրերին ու տեսնել Հիսուսի կատարած հրաշքները։ ~ Գիտե՞ս, թե Հիսուսն ինչու գործեց այդ հրաշքները։ ~ Քանի որ սիրում էր իր աշակերտներին և ուզում էր նրանց օգնել։ Հրաշքներ գործելով՝ նա ցույց տվեց այն զորությունը, որ ուներ, և որը պետք է օգտագործեր ապագայում, երբ դառնար Աստծո Թագավորության Թագավոր։
Հիսուսը այսօր նույնպես օգտագործում է իր զորությունը՝ պաշտպանելու իր հետևորդներին Սատանայից, որը ջանում Յայտնութիւն 1։9)։
է ամեն կերպ նրանց խանգարել՝ պատմելու Աստծո Թագավորության մասին։ Սակայն Հիսուսն իր զորությունը չի օգտագործում աշակերտներին հրաշքով բուժելու և տարբեր հիվանդություններից ազատելու նպատակով։ Նույնիսկ Հիսուսի առաքյալները ի վերջո մահացան։ Հովհաննեսի եղբայր Հակոբոսին սպանեցին, իսկ Հովհաննեսին բանտարկեցին (Գործք 12։2;Այդպես է նաև այսօր։ Բոլոր մարդիկ հիվանդանում են ու մահանում, անկախ այն բանից՝ ծառայում են Եհովային, թե՝ ոչ։ Բայց շուտով, երբ Հիսուսը երկրի վրա սկսի իշխել որպես Աստծո Թագավորության Թագավոր, ամեն ինչ կփոխվի։ Այլևս հարկ չի լինի ոչնչից վախենալ, քանի որ Հիսուսն իր զորությունը կօգտագործի օգնելու համար բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են իրեն (Եսայիա 9։6, 7)։
Ահա ևս մի քանի աստվածաշնչյան համարներ, որոնցից երևում է Աստծո կողմից նշանակված Թագավորի՝ Հիսուսի զորությունը. Դանիէլ 7։13, 14; Մատթէոս 28։18 և Եփեսացիս 1։20–22։