Վերհիշենք 1-ին մասը
Քեզ հետ ուսումնասիրողի հետ քննարկիր հետևյալ հարցերը։
Երբ իմացար ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումների մասին, քեզ հատկապես ի՞նչը տպավորեց։
(Տես դաս 02)։
Ինչո՞ւ ես կարծում, որ Աստվածաշունչը Աստծու խոսքն է։
Ինչո՞ւ է կարևոր օգտագործել «Եհովա» անունը։
(Տես դաս 04)։
Աստվածաշնչում ասվում է, որ «կյանքի աղբյուրը» Աստծու մոտ է (Սաղմոս 36։9)։ Հավատո՞ւմ ես դրան։
(Տես դաս 06)։
Կարդացեք Առակներ 3։32։
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայից լավ ընկեր երբեք չենք գտնի։
Եհովան ի՞նչ է ակնկալում իր ընկերներից։ Քո կարծիքով՝ դա խելամի՞տ է։
Կարդացեք Սաղմոս 62։8։
Ինչի՞ մասին ես աղոթել Եհովային։ Ուրիշ ի՞նչ հարցերի մասին կարող ես աղոթել։
Ինչպե՞ս է Եհովան պատասխանում աղոթքներին։
(Տես դաս 09)։
Կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25։
Եհովայի վկաների հանդիպումները ինչո՞վ կարող են օգտակար լինել քեզ համար։
Ի՞նչ ես կարծում, արժե՞ ջանքեր թափել այդ հանդիպումներին մասնակցելու համար։
(Տես դաս 10)։
Ինչո՞ւ լավ կլինի կանոնավոր կարդալ Աստվածաշունչը։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության ի՞նչ գրաֆիկի ես հետևում։
(Տես դաս 11)։
Աստվածաշնչի ուսումնասիրության հետ կապված՝ ի՞նչն է քեզ ամենաշատը դուր եկել։
Այն ժամանակվանից, երբ սկսել ես ուսումնասիրել Աստվածաշունչը, ի՞նչ դժվարությունների ես բախվել։ Ի՞նչը կարող է օգնել, որ շարունակես ուսումնասիրությունդ։
(Տես դաս 12)։