Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վերհիշենք 2-րդ մասը

Վերհիշենք 2-րդ մասը

Քեզ հետ ուսումնասիրողի հետ քննարկիր հետևյալ հարցերը։

  1. Ի՞նչ է սպասում կեղծ կրոններին։

    (Տես դաս 13

  2. Կարդացեք Ելք 20։4–6 համարները։

    • Եհովան ինչպե՞ս է վերաբերվում պատկերների միջոցով իրեն երկրպագություն մատուցելուն։

      (Տես դաս 14

  3. Ո՞վ է Հիսուսը։

    (Տես դաս 15

  4. Հիսուսի ո՞ր հատկություններն են քեզ հատկապես դուր գալիս։

    (Տես դաս 17

  5. Կարդացեք Հովհաննես 13։34, 35 և Գործեր 5։42 համարները։

    • Ովքե՞ր են ճշմարիտ քրիստոնյաներն այսօր։ Ինչո՞ւ ես համոզված, որ նրանք ճշմարիտ քրիստոնյաներ են։

      (Տես դասեր 18 և 19

  6. Ո՞վ է ժողովի գլուխը։ Ինչպե՞ս է նա առաջնորդում ժողովը։

    (Տես դաս 20

  7. Կարդացեք Մատթեոս 24։14։

    • Մեր օրերում ինչպե՞ս է կատարվում այս մարգարեությունը։

    • Առիթ ունեցե՞լ ես ինչ-որ մեկին պատմել բարի լուրը։

      (Տես դասեր 21 և 22

  8. Քո կարծիքով՝ արժե՞ մկրտվել։ Ինչո՞ւ։

    (Տես դաս 23

  9. Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել Սատանայից ու դևերից։

    (Տես դաս 24

  10. Ի՞նչ է Աստված նպատակադրել մեզ համար։

    (Տես դաս 25

  11. Ինչո՞ւ են մարդիկ տառապում և մահանում։

    (Տես դաս 26

  12. Կարդացեք Հովհաննես 3։16։

    • Ի՞նչ է Եհովան արել մեղքից ու մահից մեզ ազատելու համար։

      (Տես դաս 27

  13. Կարդացեք Ժողովող 9։5։

    • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։

    • Ի՞նչ է Հիսուսն անելու միլիարդավոր մահացած մարդկանց։

      (Տես դասեր 29 և 30

  14. Ի՞նչ առումով է Աստծու Թագավորությունը գերազանցում ցանկացած մարդկային կառավարության։

    (Տես դասեր 31 և 33

  15. Հավատո՞ւմ ես, որ Աստծու Թագավորությունն այժմ իշխում է։ Ինչո՞ւ։ Ե՞րբ է այն սկսել կառավարել։

    (Տես դաս 32