Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 47

Պատրա՞ստ ես մկրտության

Պատրա՞ստ ես մկրտության

Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում դու արդեն շատ բաներ ես սովորել Եհովայի մասին։ Հավանաբար որոշ փոփոխություններ ես արել քո կյանքում, որ կիրառես սովորածդ։ Սակայն գուցե ինչ-որ բան քեզ հետ է պահում, որ նվիրվես և մկրտվես։ Այս դասում կքննենք մկրտությանը խոչընդոտող որոշ դժվարություններ, և թե ինչպես կարող ես հաղթահարել դրանք։

1. Մկրտվելու համար որքա՞ն գիտելիքներ պետք է ունենաս

Մկրտվելու համար դու պետք է «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ» ունենաս (1 Տիմոթեոս 2։4)։ Սակայն դա չի նշանակում, որ նախքան մկրտվելը պետք է իմանաս աստվածաշնչյան բոլոր հարցերի պատասխանները։ Անգամ շատ տարիներ առաջ մկրտված քրիստոնյաներն են շարունակում սովորել (Կողոսացիներ 1։9, 10)։ Բայց դու պետք է իմանաս աստվածաշնչյան հիմնարար ճշմարտությունները։ Ժողովի երեցները կօգնեն քեզ հասկանալ՝ ունես բավականաչափ գիտելիքներ, թե ոչ։

2. Ի՞նչ քայլեր պետք է անես նախքան մկրտվելը

Նախքան մկրտվելը դու պետք է «զղջաս և դարձի գաս» (կարդա Գործեր 3։19)։ Դա նշանակում է, որ պետք է խորապես զղջաս քո գործած մեղքերի համար և Եհովայից ներողություն խնդրես։ Դու նաև պետք է վճռես հեռու մնալ Աստծուն տհաճ գործերից և ապրել նրան հաճելի կյանքով։ Բացի այդ՝ պետք է մասնակցես ժողովի հանդիպումներին, ինչպես նաև քարոզչական գործին՝ որպես չմկրտված քարոզիչ։

3. Ինչո՞ւ չպետք է թույլ տաս, որ վախը քեզ խանգարի

Ոմանք վախենում են, որ չեն կարողանա պահել Եհովային տված իրենց խոստումը։ Աստվածաշնչում նշված հավատարիմ տղամարդկանց և կանանց պես դու էլ երբեմն սխալներ կանես։ Սակայն Եհովան իր ծառաներից կատարելություն չի ակնկալում (կարդա Սաղմոս 103։13, 14)։ Դու կգոհացնես նրան, եթե քո լավագույնն անես։ Նա կօգնի քեզ։ Ավելին՝ Եհովան հավաստիացնում է մեզ, որ ոչինչ «չի կարող բաժանել մեզ [իր] սիրուց» (կարդա Հռոմեացիներ 8։38, 39

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե Եհովային ավելի լավ ճանաչելով և նրա օգնությունն ընդունելով՝ ինչպես կարող ես հաղթահարել մկրտությանը խանգարող ցանկացած դժվարություն։

4. Ավելի լավ ճանաչիր Եհովային

Որքա՞ն լավ պետք է ճանաչես Եհովային, որպեսզի մկրտվես. այնքան, որ քո մեջ սեր և նրա կամքը կատարելու ցանկություն առաջանա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և ուշադրություն դարձրեք, թե աշխարհի տարբեր վայրերում Աստվածաշունչ ուսումնասիրողները ինչպես են դա արել։ Այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

  • Ի՞նչն օգնեց ոմանց պատրաստվել մկրտությանը։

Կարդացեք Հռոմեացիներ 12։2 և քննարկեք այս հարցերը։

  • Աստվածաշնչյան ուսմունքների հետ կապված կասկածներ ունե՞ս։ Իսկ կասկածո՞ւմ ես, որ Եհովայի վկաները ճշմարտությունն են սովորեցնում։

  • Եթե կասկածներ ունես, ինչպե՞ս կարող ես փարատել դրանք։

5. Հաղթահարիր խոչընդոտները

Երբ որոշում ենք նվիրվել Եհովային և մկրտվել, բոլորս էլ դժվարությունների ենք բախվում։ Այդպիսի մի օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։

  • Նարանգերելն ի՞նչ խոչընդոտներ պետք է հաղթահարեր, որպեսզի ծառայեր Աստծուն։

  • Աստծու հանդեպ սերն ինչպե՞ս օգնեց նրան հաղթահարելու դրանք։

Կարդացեք Առակներ 29։25 և 2 Տիմոթեոս 1։7 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչն է քաջություն տալիս մեզ և օգնում, որ հաղթահարենք խոչընդոտները։

6. Վստահիր Եհովային

Եհովան միշտ քո կողքին կլինի։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչն էր խանգարում Աստվածաշունչ ուսումնասիրողին մկրտվել։

  • Ի՞նչ հասկացավ նա, որն օգնեց ամրացնել Եհովայի հանդեպ իր վստահությունը։

Կարդացեք Եսայիա 41։10, 13 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ կկարողանաս կատարել նվիրմանդ ժամանակ տված խոստումդ։

7. Խորացրու երախտագիտությունդ այն բանի համար, որ Եհովան սիրում է քեզ

Որքան շատ մտածես քո հանդեպ Եհովայի տածած սիրո մասին, այնքան ավելի շնորհակալ կլինես ու կցանկանաս հավիտյան ծառայել նրան։ Կարդացեք Սաղմոս 40։5, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Եհովայի ո՞ր օրհնությունների համար ես հատկապես երախտապարտ։

Երեմիա մարգարեն սիրում էր Եհովային ու նրա Խոսքը։ Նա մեծապես գնահատում էր Եհովայի անունը կրելու առանձնաշնորհումը։ Մի անգամ նա նույնիսկ ասաց. «Քո խոսքը ինձ համար ուրախություն և իմ սրտին ցնծություն եղավ, քանի որ քո անունով եմ ես կոչված, ո՛վ Եհովա.... Աստված» (Երեմիա 15։16)։ Պատասխանիր ներքոհիշյալ հարցերին։

  • Եհովայի վկա լինելը ինչո՞ւ է հատուկ առանձնաշնորհում։

  • Ցանկանո՞ւմ ես մկրտվել և դառնալ Եհովայի վկա։

  • Կա՞ մի բան, որը խանգարում է քեզ այդ քայլը անել։

  • Քո կարծիքով՝ ի՞նչ պետք է անես այդ նպատակին հասնելու համար։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Համոզված չեմ, որ մկրտվելուց հետո կկարողանամ հետևել աստվածաշնչյան բոլոր չափանիշներին»։

  • Դո՞ւ էլ ես այդպես մտածում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովայի օգնությամբ դու կարող ես հաղթահարել մկրտությանը խոչընդոտող ցանկացած խնդիր։

Վերհիշենք

  • Որքա՞ն գիտելիքներ են անհրաժեշտ մկրտվելու համար։

  • Նախքան մկրտվելը ի՞նչ փոփոխությունների կարիք գուցե լինի։

  • Ինչո՞ւ չպետք է թույլ տաս, որ վախը քեզ հետ պահի այդ քայլն անելուց։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչը պետք է լինի մկրտվելու քո շարժառիթը։

«Պատրա՞ստ ես մկրտվելու» («Դիտարան», 2020 թ. մարտ)

Իմացիր՝ ինչպես հաղթահարել այն դժվարությունները, որոնք կարող են խանգարել, որ մկրտվես։

«Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ» («Դիտարան», 2019 թ. մարտ)

Տես, թե մի մարդ ինչպես հաղթահարեց լուրջ խոչընդոտներ, որ մկրտվի։

«Ինչո՞ւ ես հետաձգում մկրտությունդ» (1։10)

Աթա անունով մի մարդ վարանում էր մկրտվել։ Տես, թե ինչը մղեց նրան՝ կատարելու այդ կարևոր քայլը։

«Մի՞թե ես արժանի եմ սրան» (7։21)