Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 54

Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան», և ո՞րն է նրա դերը

Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան», և ո՞րն է նրա դերը

Քրիստոնեական ժողովի Գլուխը Հիսուսն է (Եփեսացիներ 5։23)։ Այսօր Հիսուսը երկնքից առաջնորդում է իր հետևորդներին «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (կարդա Մատթեոս 24։45)։ Հիսուսը անձամբ է նշանակել «ծառային» և նրան տվել է որոշակի իշխանություն։ Սակայն նա պետք է հնազանդվի Քրիստոսին և ծառայի նրա եղբայրներին։ Իսկ ո՞վ է այդ ծառան։ Ինչպե՞ս է նա հոգ տանում մեր մասին։

1. Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան»

Եհովան իր ժողովրդին միշտ առաջնորդել է մեկ կամ մի քանի մարդկանց միջոցով (Մաղաքիա 2։7; Եբրայեցիներ 1։1)։ Հիսուսի մահից հետո առաքյալները և Երուսաղեմի երեցները սկսեցին առաջնորդություն տալ ժողովին (Գործեր 15։2)։ Այդ օրինակին հետևելով՝ այսօր երեցների մի փոքր խումբ՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը, հոգևոր սնունդ է տրամադրում և կազմակերպում է քարոզչական գործը։ Այս խումբը «այն հավատարիմ և իմաստուն ծառան [է], որին [Հիսուսը].... նշանակեց» (Մատթեոս 24։45ա)։ Կառավարիչ մարմնի բոլոր անդամները սուրբ ոգով օծված քրիստոնյաներ են, ովքեր իրենց երկրային կյանքի ավարտից հետո համալրելու են Քրիստոսի երկնային կառավարության կազմը։

2. Հավատարիմ ծառան ինչպե՞ս է հոգևոր սնունդ մատակարարում

Հիսուսն ասաց, որ հավատարիմ ծառան «[իր հավատակիցների] կերակուրը կտա ճիշտ ժամանակին» (Մատթեոս 24։45բ)։ Ճիշտ ինչպես ֆիզիկական կերակուրն է մեզ առողջ և ուժեղ դարձնում, այնպես էլ հոգևոր կերակուրը, այսինքն՝ աստվածաշնչյան խորհուրդները, ուժ կտան, որ նվիրված մնանք Եհովային և կատարենք Հիսուսի հանձնարարած գործը (1 Տիմոթեոս 4։6)։ Մենք հոգևոր կերակուրը ստանում ենք ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ, ինչպես նաև Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների և տեսանյութերի միջոցով։ Դրանք մեզ օգնում են հասկանալ Աստծու կամքը և ամրացնել նրա հետ ունեցած մեր մտերմությունը։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչու «հավատարիմ և իմաստուն ծառայի» կարիքն ունենք։

Կառավարիչ մարմինը հոգևոր կերակուր, առաջնորդություն և գործնական օգնություն է տրամադրում Եհովայի վկաներին

3. Եհովայի ժողովուրդը պետք է կազմակերպված լինի

Հիսուսի առաջնորդությամբ Կառավարիչ մարմինը կազմակերպում է Եհովայի վկաների գործունեությունը։ Առաջին քրիստոնյաներին նույնպես Հիսուսը նման կերպ էր առաջնորդում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Կարդացեք 1 Կորնթացիներ 14։33, 40, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Այս համարներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան ցանկանում է՝ իր Վկաները կազմակերպված լինեն։

4. Հավատարիմ ծառան կազմակերպում է մեր քարոզչական գործը

Քարոզչությունը ամենակարևոր գործն էր, որ առաջին դարի քրիստոնյաները կատարում էին։ Կարդացեք Գործեր 8։14, 25 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Նրանցից ովքե՞ր էին կազմակերպում քարոզչական գործը։

  • Պետրոսն ու Հովհաննեսն ինչպե՞ս արձագանքեցին մյուս առաքյալների տված հրահանգներին։

Քարոզչությունը ամենակարևոր գործն է, որ Կառավարիչ մարմինը կազմակերպում է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Հիսուսն ընդգծեց, թե որքան կարևոր է քարոզչական գործը։ Կարդացեք Մարկոս 13։10 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Քարոզչական գործն ինչո՞ւ է այդքան կարևոր Կառավարիչ մարմնի համար։

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» կազմակերպի համաշխարհային այս գործը։

5. Հավատարիմ ծառան առաջնորդություն է տալիս

Կառավարիչ մարմինը առաջնորդություն է տալիս բոլոր Վկաներին։ Իսկ ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը որոշումներ կայացնում։ Տես, թե առաջին դարի կառավարիչ մարմինն ինչպես էր դա անում։ Կարդացեք Գործեր 15։1, 2, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Առաջին դարում որոշ քրիստոնյաների միջև ի՞նչ հարցի շուրջ տարաձայնություն առաջացավ։

  • Հարցը լուծելու համար Պողոսը, Բառնաբասը և մյուսները ո՞ւմ դիմեցին։

Կարդացեք Գործեր 15։12–18, 23–29, այնուհետև քննարկեք այս հարցը։

  • Նախքան որոշում կայացնելը կառավարիչ մարմինն ի՞նչ արեց, որ հետևի Աստծու առաջնորդությանը (տես 12-րդ, 15-րդ և 28-րդ համարները)։

Կարդացեք Գործեր 15։30, 31 և 16։4, 5 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Առաջին դարի քրիստոնյաներն ինչպե՞ս արձագանքեցին կառավարիչ մարմնի տված առաջնորդությանը։

  • Եհովան ինչպե՞ս օրհնեց նրանց հնազանդությունը։

Կարդացեք 2 Տիմոթեոս 3։16 և Հակոբոս 1։5 համարները, այնուհետև քննարկեք այս հարցը։

  • Որոշումներ կայացնելիս Կառավարիչ մարմինն ինչպե՞ս է փնտրում Աստծու առաջնորդությունը մեր օրերում։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Կառավարիչ մարմնի անդամները սովորական մարդիկ են։ Դուք մարդկանց եք հետևում»։

  • Ի՞նչն է փաստում, որ Կառավարիչ մարմինը հետևում է Հիսուսի առաջնորդությանը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Կառավարիչ մարմինը Քրիստոսի կողմից նշանակված «հավատարիմ ու իմաստուն ծառան» է։ Այն առաջնորդություն և հոգևոր կերակուր է տալիս բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին։

Վերհիշենք

  • Ո՞վ է նշանակել «հավատարիմ և իմաստուն ծառային»։

  • Կառավարիչ մարմինը ինչպե՞ս է հոգ տանում մեր մասին։

  • Հավատո՞ւմ ես, որ Կառավարիչ մարմինը «հավատարիմ և իմաստուն ծառան» է։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչպես է գործում Կառավարիչ մարմինը։

«Եհովայի վկաների Կառավարիչ մարմին. ի՞նչ է այն» (վեբ հոդված)

Իմացիր, թե Կառավարիչ մարմինն ինչպես է հոգ տանում, որ մեր հոգևոր սնունդը որակյալ լինի։

«Թողարկում ենք ճշգրիտ հրատարակություններ» (17։18)

Կառավարիչ մարմնի անդամներն ինչպե՞ս են վերաբերվում Հիսուսի տված հանձնարարությանը։

«Մեծ առանձնաշնորհում» (7։04)

Մեր հանդիպումներն ու համաժողովներն ինչպե՞ս են փաստում, որ Եհովան է առաջնորդում Կառավարիչ մարմնին։

«Եհովան ուսուցանում է իր ժողովրդին» (9։39)