Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եզրափակիչ խոսք

Եզրափակիչ խոսք

Հիշո՞ւմ ես Եհովայի ժողովրդի հետ անցկացրած լավ ժամանակները. ժողովի քաջալերական հանդիպումները, ոգևորիչ համաժողովները, ծառայության մեջ եղած հիանալի դեպքերը կամ պարզապես հավատակցի հետ ունեցած հաճելի զրույցը։ Ուրեմն դու չես մոռացել Եհովային, ոչ էլ նա է քեզ մոռացել։ Նա հիշում է քո հավատարիմ ծառայությունը և շատ է ուզում օգնել քեզ վերադառնալու իր մոտ։

Ահա, թե ինչ է խոստացել Եհովան. «Ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին ու հոգ կտանեմ նրանց։ Ինչպես որ հովիվն է հոգատարություն դրսևորում իր հոտի հանդեպ այն օրը, երբ գալիս է ամենուրեք ցրված իր ոչխարների մոտ, այնպես էլ ես հոգատարություն կդրսևորեմ իմ ոչխարների հանդեպ. նրանց կազատեմ այն բոլոր վայրերից, որտեղ ցիրուցան են եղել» (Եզեկիել 34։11, 12