Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մասնաճյուղերի նվիրում

Մասնաճյուղերի նվիրում

2012թ. հոկտեմբերի 20-ին Կորեայի Եհովայի վկաները մեծ ուրախությամբ Աստծուն նվիրեցին մասնաճյուղի նոր կառուցված և վերանորոգված շենքերը։ Այդ իրադարձությունը հուզումնալից էր նաև այն պատճառով, որ արդեն 100 տարի էր, ինչ Եհովայի վկաները հավատարմորեն ծառայում էին այդ երկրում։ Բացի այդ, 2012-ին քարոզիչների թիվը անցավ 100000-ի շեմը։ Մոտ 1200 տեղացի կամավորներ, 239 միջազգային ծառայողներ և 9 այլ երկրներից կամավորներ միասնական ջանքերով կառուցեցին նոր բնակելի շենք, տպարան, աուդիո և վիդեո ստուդիաներ և ավտոմեքենաների նորոգման արհեստանոց, իսկ մյուս շինությունները ամբողջովին վերանորոգեցին։

Նվիրման ելույթը, որը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը, լսեցին 3037 քույրեր ու եղբայրներ։ Հաջորդ օրը ցուցահանդեսների մի մեծ դահլիճում անցկացվեց հատուկ հանդիպում, որի ծրագիրը ինտերնետի օգնությամբ լսեցին Կորեայի ավելի քան 1300 ժողովներ։ Ընդհանուր առմամբ 115782 Եհովայի վկաներ և հետաքրքրվողներ ունկնդրեցին այդ ոգևորիչ հոգևոր ծրագիրը։

2013-ի մարտի 9-ը մշտապես կմնա Լիբերիայում Եհովայի ծառաների հիշողության մեջ։ 11 տարբեր երկրներից պատվիրակներ էին հավաքվել վերանորոգված և ընդլայնված մասնաճյուղի նվիրմանը։ Բոլոր ներկաները մեծ ոգևորությամբ լսեցին նվիրման ելույթը, որը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը։ Այս շինարարական նախագիծը քաղաքացիական պատերազմի պատճառով ավելի քան տասը տարով հետաձգվելուց հետո վերջապես իրականացվեց։ Մասնաճյուղի տարածքի մեջ ընդգրկվել է կից հողատարածքը, որը նախկինում եղել է ապստամբ զինվորների համար թաքստոց և փախստականների ճամբար։ Այժմ Բեթելի ընտանիքի 51 անդամները ուրախ են, որ ունեն 35 սենյակներից բաղկացած բնակելի շենք, վերանորոգված գրասենյակային շենք, գրականության պահեստ, տեխսպասարկման շենք և նոր խոհանոց ու ճաշարան։

Վրաստանում բնակվում են ջերմ և հավատով լի մարդիկ։ Խորհրդային Միության փլուզումից հետո այս երկրում աստվածապետական մեծ աճ գրանցվեց, որին, սակայն, հաջորդեցին դաժան հալածանքներ։ Ժամանակի ընթացքում հակառակորդների կրքերը հանդարտվեցին։ Այսօր իրավիճակը բավականին փոխվել է։ 2013-ի ապրիլի 6-ը այս երկրում Եհովայի վկաների պատմության մեջ նշանակալից էր։ Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը նվիրման ելույթ ներկայացրեց վերանորոգված և ընդլայնված մասնաճյուղի, համաժողովների սրահի և Աստվածաշնչյան դպրոցների շենքի համար (Թագավորության քարոզիչների և շրջագայող վերակացուների ու նրանց կանանց համար նախատեսված դպրոցներ)։ Նվիրման ծրագրին ներկա եղան 24 երկրներից ժամանած 338 պատվիրակներ և տեղի 800 Վկաներ։

Վրաստան

Հաջորդ օրը եղբայր Սփլեյնը հատուկ ելույթ ներկայացրեց, որը աուդիո/վիդեո կապի միջոցով ունկնդրեցին տարբեր սրահներում հավաքված 15200 եղբայրներ և քույրեր։ Այս հոգևոր իրադարձությունը տպավորել էր բոլորին։ Մի երիտասարդ եղբայր ասաց. «Հիմա տեսնում եմ, թե ինչպիսին է լինելու նոր աշխարհը»։

2013թ. հունիսի 29-ին Յանգոնում, Մյանմա, տեղի ունեցավ Բեթելում նոր եռահարկ գրասենյակային շենքի նվիրումը։ Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը ներկայացրեց նվիրման ելույթը, որին ներկա էին 1013 հոգի՝ ներառյալ 11 այլ երկրներից հյուրեր։ Երբ մի խումբ քույրեր ու եղբայրներ Յանգոնի միջազգային օդանավակայանում սպասում էին հյուրերին, մի մարդ մոտեցավ նրանց, ով այնպիսի երկրից էր, որտեղ Վկաների գործունեությունն արգելքի տակ է։ Նա, ցույց տալով եղբայրների բռնած ցուցանակը՝ «Բարի գալուստ, Եհովայի վկաներ», հարցրեց. «Ինչ-որ դատական գործի հետ կապված վկաների՞ եք սպասում»։ «Չէ՛, մեր ընկերներին ենք դիմավորում»։ «Այդ դեպքում ո՞վ է Եհովան»,— հարցրեց տղամարդը։ Դե, մեր եղբայրներն ու քույրերն էլ վկայություն տալու այս լավ առիթը բաց չթողեցին։ Նվիրման ծրագրից մի օր հետո Մյանմարի համաժողովների կենտրոնում հատուկ հանդիպում անցկացվեց, որի ժամանակ եղբայր Փիրսը ներկայացրեց «Եհովային ծառայիր հասկացող սրտով» վերնագրով ելույթը։ Ներկաներից բացի, ծրագիրը հեռախոսակապի միջոցով լսեցին վեց այլ վայրերում հավաքվածները։ Արդյունքում՝ ընդհանուր հաշվով 2963 հոգի ժամանակահարմար հոգևոր թարմություն ստացավ։ Պատվիրակներին այս հատուկ հանդիպմանը բերող ավտոբուսներից մեկի վարորդը հետևյալն ասաց. «Նկատեցի, որ բոլորովին տարբերվում եք ուրիշ կրոնի մարդկանցից։ Դուք շատ լավ վարք ունեք, պարկեշտ եք հագնված և շատ բարեհամբույր եք։ Երկար տարիներ է՝ վարորդ եմ և շատ խմբերի եմ տարբեր տեղեր տարել, բայց երբեք ձեզ պես քաղաքավարի մարդկանց չեմ տեսել»։

Մյանմա։ Քարոզիչները դիմավորում են մասնաճյուղի նվիրման ծրագրի հյուրերին

Մոլդովայում ապրող Եհովայի վկաները ուրախության մեծ առիթ ունեցան 2013թ. հուլիսի 3-ին՝ չորեքշաբթի։ Այդ օրը Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը ներկայացրեց մասնաճյուղի նոր՝ լրացուցիչ շենքերի նվիրումը։ Դրանք էին՝ եռահարկ շենքը, որտեղ գրականության պահեստն էր և կային 10 բնակելի սենյակներ, և երկհարկանի Թագավորության սրահը, որից օգտվում են 7 ժողովներ։ Մոլդովայի Բեթելի ընտանիքի 33 անդամները ուրախությամբ ընդունեցին ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իռլանդիայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից եկած հյուրերին։ Ներկաների մեջ էին նաև մի շարք եղբայրներ և քույրեր, ովքեր հավատարմորեն ծառայել են Եհովային, երբ մեր գործունեությունը արգելքի տակ է եղել։ Նրանցից ոմանք այդ տարիներին արտագրել և բաժանել են մեր հրատարակությունները։ Կային նաև Վկաներ, ովքեր իրենց ծնողների հետ աքսորվել էին Սիբիր, երբ նախկին Խորհրդային Միության իշխանությունները պայքարում էին Վկաների դեմ։ Կիրակի օրը եղբայր Լեթը մի ոգևորիչ ելույթ ներկայացրեց, որը 14705 ներկաների համար թարգմանվեց ռումիներեն և ռուսերեն։ Դա Եհովայի վկաների ամենամեծ հավաքույթն էր, որ երբևէ եղել էր Մոլդովայում։

Շարունակեք աղոթել և մի՛ հանձնվեք

Հիսուսը շեշտեց, որ պետք է միշտ աղոթենք և չհանձնվենք (Ղուկ. 18։1)։ Երբ աղոթելով արտահայտում ենք մեր մտքերը, մենք ամրապնդում ենք մեր հույսը։ Ուստի «անդադար աղոթեք», այո՛, «աղոթքում հարատևեք» (1 Թեսաղ. 5։17; Հռոմ. 12։12)։ Ու թող որ «խաղաղության Աստվածը.... ապահովի ձեզ ամեն բարի բանով, որպեսզի կատարեք նրա կամքը և Հիսուս Քրիստոսի միջոցով մեր մեջ իրագործեք այն, ինչը հաճելի է իրեն» (Եբր. 13։20, 21