Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նրանք օգտվում են Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ

Նրանք օգտվում են Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ

2013թ. հունիսի 28-ին jw.org կայքում մի հայտարարություն տեղադրվեց, որտեղ ասվում էր, որ Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ (ՕԳ) արդեն մատչելի է 100 լեզուներով։ ՕԳ-ն ունի այն նույն հնարավորությունները, ինչ «Դիտարանի գրադարանը», որը մատչելի է CD-ROM սկավառակի վրա։ ՕԳ-ը հնարավոր է օգտագործել ցանկացած սարքով, որը միանում է ինտերնետին, օրինակ՝ համակարգչով, պլանշետով կամ սմարթֆոնով։ Գրադարանում ընդգրկվել են 2000թ.-ից ի վեր լույս տեսած հրատարակությունները։ Որոշ լեզուներում առկա է նաև Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը և «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը։ Ինչպես «Դիտարանի գրադարանում», այստեղ էլ կարելի է փնտրել բառ, արտահայտություն կամ միաժամանակ մի քանի բառեր։ Այս ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ միջոցով կարող եք բացել աստվածաշնչյան համարը կամ տեղեկությունը և սինխրոնիզացնել ցանկացած լեզվի հետ։ Ահա մի քանի շնորհակալական նամակներ, որ գրել են մեզ այս արժեքավոր գործիքի համար։

«Շատ շնորհակալ եմ ձեզ ՕԳ-ի համար։ Երբ տեսա ուսումնասիրություններ անելու համար այս հրաշալի միջոցը, ուրախությանս չափ չկար։ Թեև շատ բան չեմ հասկանում ծրագրավորումից կամ վեբ դիզայնից, բայց կարող եմ ասել, որ բարձրակարգ որակի աշխատանք եք կատարել։ Ամեն ինչում արտացոլված է ձեր սերը մերձավորի, եղբայրների և Եհովայի հանդեպ։ ՕԳ-ի դիզայնը վառ ապացույց է, որ դուք մտածում եք մարդկանց մասին։ Սրանից ավելի լավ նվեր չէի էլ պատկերացնում, որ կստանամ իմ երկնային Հորից՝ Եհովայից։ Սա իսկապես սիրո և առատաձեռնության վառ դրսևորում է։ Անչափ շնորհակալ եմ ձեզ» (Ա., Արգենտինա)։

«Աչքերիս չէի հավատում։ Կեսօրին, երբ բացեցի ՕԳ-ը, տեսա, որ հաիթյան կրեոլ լեզուն էլ կա այնտեղ։ Չէի մտածում, որ դա հնարավոր է։ Հավանաբար նամակս էլ մատնում է, որ բառեր չեմ գտնում երախտագիտությունս հայտնելու համար։ Թող Եհովան օրհնի ձեր բոլոր ջանքերը և թող սուրբ ոգով շարունակի առաջնորդել ձեզ» (Դ. Չ., ԱՄՆ)։