Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

«Ես սիրահարվել եմ Սիեռա Լեոնեին»

Սինդի Մակ-Ինթայր

«Ես սիրահարվել եմ Սիեռա Լեոնեին»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1960թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1974թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. 1992-ից ծառայել է միսիոներ Գվինեայում և Սենեգալում, իսկ այժմ՝ Սիեռա Լեոնեում։

ԵՐԲ եկա Սիեռա Լեոնե, ընդամենը երկու շաբաթ հետո արդեն սիրահարված էի այս երկրին։ Ես ապշում էի՝ ինչպես են մարդիկ, գլխներին ծանր բեռներ դրած, քայլում այդքան հանգիստ և ուղիղ կեցվածքով։ Կյանքն ասես եռում էր։ Երեխաները խաղում և անգամ պարում էին փողոցում՝ կենսուրախ ռիթմի տակ ծափ զարկելով և դոփելով։ Ես շրջապատված էի գույներով, երաժշտությամբ ու աշխուժությամբ։

Այստեղ ամենաշատը սիրում եմ քարոզել։ Սիեռա Լեոնեի բնակիչների համար պատիվ է օտարականի ընդունելը։ Նրանք հարգում են Աստվածաշունչը և սիրով են լսում մեր հայտնած լուրը։ Հաճախ են ներս հրավիրում։ Իսկ երբ հրաժեշտ եմ տալիս նրանց, ոմանք ճանապարհում են ինձ մինչև փողոցի վերջը։ Նման վերաբերմունքը շատ հաճելի է, դա օգնում է անտեսել այն խնդիրները, որ կան այստեղ, օրինակ՝ ջրի սուղ լինելը և էլեկտրոէներգիայի անջատումները։

Ես ամուրի եմ, և մարդիկ հաճախ հարցնում են՝ արդյոք ինձ միայնակ չեմ զգում։ Իրականում այնքան բան ունեմ անելու, որ ժամանակ չի լինում միայնակ զգալու։ Իմ կյանքը լի է նպատակներով։