ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Եհովան բացել է շատերի սրտերը
Լեոնարդո Ամոր
-
ԾՆՎԵԼ Է՝ 1943 թ.
-
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1961 թ.
-
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ճշմարտությունն իմացել է պատանեկան հասակում և 50 տարուց ավելի է՝ լիաժամ ծառայում է Եհովային։
1961թ.-ին Տրուխիլիոյի սպանությունից մեկ ամիս անց ես մկրտվեցի։ Այդ ժամանակ իրավագիտություն էի սովորում համալսարանում։ Հայրս ուզում էր, որ իրավաբան դառնամ, բայց ես տեսնում էի, որ աստվածաշնչյան կրթությունը ավելի գերազանց է։ Այդ իսկ պատճառով, հակառակ հորս կամքին, ես թողեցի համալսարանը։ Դրանից կարճ ժամանակ անց նշանակվեցի հատուկ ռահվիրա։
Իմ նշանակման վայրերից մեկը Լա Վեգա քաղաքն էր, որտեղ խոր արմատներ էր գցել կաթոլիկությունը։ Այն ամբողջ ընթացքում, որ ծառայեցի այնտեղ, ոչ ոք չընդունեց ճշմարտությունը։ Երբ հանրային ելույթ էի ներկայացնում, իմ միակ ունկնդիրը ռահվիրա համագործակիցս էր։ Այդուհանդերձ Եհովայից ուժ էի ստանում Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության, համաժողովների և ջերմեռանդ աղոթքների միջոցով։ Աղոթքներիս մեջ հաճախ հարցնում էի Եհովային՝ արդյոք երբևէ Լա Վեգայում ժողով կլինի։ Այսօր ուրախ եմ, որ այստեղ
կան 6 Թագավորության սրահներ, որտեղ հանդիպումներ են անցկացնում 14 ժողովներ, և կան ավելի քան 800 քարոզիչներ։Անժելայի հետ ես ամուսնացա 1965 թ.-ին։ 1981-ին մեզ հրավիրեցին Բեթել։ Այն ժամանակ, երբ ես մկրտվեցի, երկրում կար ընդամենը 681 քարոզիչ։ Իսկ այսօր քարոզիչների թիվը անցնում է 36000-ը։ Համաժողովներին ներկա են լինում հազարավոր մարդիկ։ Հետադարձ հայացք գցելով՝ հիանում եմ, թե ինչպես է Եհովան բացել շատերի սրտերը, որ ընդունեն Աստվածաշնչի ճշմարտությունը։