Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

2015 տարվա խոսքը

«Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա» Սաղմոս 106։1

2015 տարվա խոսքը

Կարմիր ծովի մոտ փարավոնի և նրա զորքի հետապնդումից ազատվելուց հետո իսրայելացիները բոլոր հիմքերն ունեին շնորհակալություն հայտնելու Եհովային։ Մենք նույնպես հիմքեր ունենք գոհունակությամբ լի սրտով շնորհակալություն հայտնելու մեր Եհովա Աստծուն։ Ճիշտ է, երբեմն ծանր հանգամանքների պատճառով գուցե հուսալքվենք։ Սակայն այդ պահերին է, որ կարող են մխիթարվել և զորանալ՝ հիշելով մեր օրհնությունները։

Մեր մեծագույն օրհնություններից մեկը այն պայծառ հույսն է, որ շուտով ազատվելու ենք մեզ ընկճող ու ցավ պատճառող ամեն տեսակ բանից։ Ինչ դժվարությունների էլ որ հանդիպենք, մենք վստահ ենք, որ Եհովան երբեք չի թողնի մեզ։ Մեր սիրառատ Հովիվը կտա մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն հավատարմորեն ծառայելու համար։ Նա միշտ պատրաստ է լինել «ապաստան և զորություն, նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն» (Սաղ. 46։1)։ Այս օրհնությունների վրա կենտրոնացած մնալը կօգնի, որ հաղթահարենք նույնիսկ ամենաանտանելի ցավն ու դժվարությունները։ Այս ամբողջ տարվա ընթացքում թող որ միշտ ջերմությամբ հիշենք մեր օրհնությունները և մղվենք «շնորհակալություն հայտնել Եհովային, որովհետև բարի է նա, որովհետև հավերժական է նրա սիրառատ բարությունը» (Սաղ. 106։1