Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Մենք հնազանդվեցինք առաջնորդությանը և ողջ մնացինք

Բլասիուս դե Գոմես

Մենք հնազանդվեցինք առաջնորդությանը և ողջ մնացինք
  • ԾՆՎԵԼ Է 1963թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1995թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Երեց, որը անձնվիրաբար հոգ տարավ իր հոտի անդամների մասին, երբ կրոնական խռովություններ էին տեղի ունենում Ամբոն կղզում, որը Մոլուքյան կղզիների մաս է կազմում։

ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ և քրիստոնյաների միջև աճող թշնամանքը 1999թ. հունվարի 19-ին վերածվեց կատաղի բռնության։ Այդ ամենը տեղի էր ունենում մեր տնից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։ Քաոսային իրավիճակ էր տիրում։ *

Ընտանիքիս անդամների անվտանգությունը ապահովելուց հետո զանգեցի հավատակիցներիս, որ իմանամ, թե ինչպես են նրանք։ Հորդորեցի նրանց հանգստություն պահպանել և խուսափել վտանգավոր տեղերից։ Ավելի ուշ երեցները այցելեցին հավատակիցներին, քաջալերեցին նրանց և հորդորեցին, որ հանդիպումները փոքր խմբերով անցկացնեն։

Մասնաճյուղը խնդրեց հոգ տանել, որ վտանգավոր թաղամասերում ապրող բոլոր հավատակիցները տեղափոխվեն այլ տարածքներ։ Այդ թաղամասերում մի քանի Վկա ընտանիք կար, և մենք նրանց հայտնեցինք մասնաճյուղի հրահանգը։ Բայց մի եղբայր չցանկացավ տեղափոխվել և հետագայում սպանվեց զինված ամբոխի կողմից։ Իսկ բոլոր նրանք, ովքեր հետևեցին ստացած առաջնորդությանը, փրկվեցին։

^ պարբ. 1 Ողջ Մալուկու նահանգում ընդհարումները շարունակվեցին մոտ երկու տարի, և տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված եղան թողնել իրենց տները։