Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Հանցախմբի պարագլուխը դառնում է հարգված քաղաքացի

Հիսար Սոմին

Հանցախմբի պարագլուխը դառնում է հարգված քաղաքացի
  • ԾՆՎԵԼ Է 1911թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1952թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Հանցագործ խմբավորման նախկին պարագլուխ, որը հետագայում դարձավ մասնաճյուղի կոմիտեի անդամ։

ՄԻ ԱՆԳԱՄ հետախուզական ծառայության պետը եղբայր Սոմինին կանչեց գլխավոր դատախազի գրասենյակ։

Պաշտոնյան ասաց եղբորը. «Դու ինդոնեզացի ես, ուստի խնդրում եմ՝ անկեղծորեն պատասխանես ինձ։ Ի՞նչ գործ են իրականում անում Եհովայի վկաները Ինդոնեզիայում»։

Եղբայր Սոմինը պատասխանեց. «Կուզեմ ձեզ պատմել իմ անձնական օրինակը։ Ես մի ժամանակ եղել եմ հանցագործ խմբավորման պարագլուխ, բայց այժմ Աստվածաշունչ եմ ուսուցանում մարդկանց։ Եհովայի վկաները հենց այդ գործն են անում Ինդոնեզիայում. նրանք ինձ նման անպիտան մարդկանց օգնում են դառնալու օրինակելի քաղաքացիներ»։

Հետագայում հետախուզական ծառայության պետը ասել էր. «Ես շատ քննադատական խոսքեր եմ լսում Եհովայի վկաների մասին։ Բայց գիտեմ, որ նրանց կրոնը լավն է, քանի որ այն օգնել է, որ պարոն Սոմինը փոխվի»։