Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

«Եհովան մեր սպասածից ավելին արեց»

Անգերագո Հիա

«Եհովան մեր սպասածից ավելին արեց»
  • ԾՆՎԵԼ Է 1957թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1997թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Նա վերադարձավ Նիաս կղզու վրա գտնվող իր հայրենի գյուղ և օգնեց այնտեղ Թագավորության սրահ կառուցել։

ՏՈՒԳԱԼԱ ՕՅՈ քաղաքում գտնվող մեր փոքրիկ ժողովը 2013թ.-ին մի ուրախալի լուր իմացավ. մենք նոր Թագավորության սրահ էինք ունենալու։ Տեղի իշխանությունները հավանություն տվեցին նախագծին, և 60 հարևաններ ստորագրեցին մեր խնդրագիրը՝ տալով իրենց հավանությունը։ Հարևաններից մեկն ասաց. «Եթե անգամ 200 ստորագրություն պետք լինի, դուք կստանաք դրանք»։

Թագավորության սրահների շինարարության երկու փորձառու կամավորներ ժամանեցին, որպեսզի վերահսկեն շինարարությունը, որն ավարտվեց 2014թ. նոյեմբերին։ Երբեք չէինք պատկերացնի, որ մեր ժողովը երկրպագության նման հիանալի վայր կունենա։ Իսկապես, Եհովան մեր սպասածից ավելին արեց։