ԻՆԴՈՆԵԶԻԱ
Քրիստոնեական սերը աղետների ժամանակ
ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ հաճախ են լինում երկրաշարժեր, ցունամիներ և հրաբուխներ։ Նման աղետների ժամանակ Եհովայի վկաները արագ օգնության են հասնում տուժածներին, հատկապես իրենց հավատակիցներին։ Օրինակ՝ 2005թ. ուժգին երկրաշարժը հողին հավասարեցրեց Գունունգսիտոլի քաղաքը, որը Հյուսիսային Սումատրայի Նիաս կղզու ամենամեծ քաղաքն է։ Մասնաճյուղը և հարևան Սումատրա կղզու ժողովները անմիջապես օգնություն ուղարկեցին աղետի գոտի։ Շրջանային վերակացուն և մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկը անհապաղ մեկնեցին աղետի վայր՝ հավատակիցներին քաջալերելու և մխիթարելու։ «Ամենուրեք մարդիկ վախեցած ու շփոթված էին,— պատմում է Նիաս կղզու երեցներից մեկը՝ Յունիման Հարեֆան,— բայց Աստծու կազմակերպությունը արագ օգնության հասավ։ Դա մեզ հավաստիացրեց, որ մենակ չենք»։