ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լուրեր. ամբողջ աշխարհից
Ջանում են բարի լուրը հասցնել բոլոր կանադացիներին
Կանադայի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող տարածքի հոգևոր կարիքները հոգալու նպատակով տեղի ութ լեզուներով թարգմանվեց «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ 2014թ. հոկտեմբերին Նունավիկի հյուսիսային մասում անցկացված տասնօրյա քարոզարշավի ընթացքում այս տեսանյութը ցուցադրվեց 14 համայնքներում, որտեղ ավելի քան 12000 բնակիչ կա։ Գրեթե բոլոր ընտանիքները դիտեցին այն։
Տնօրենը տպավորված էր
2014թ. սեպտեմբերին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում գտնվող Աշխարհի գավաթի Սանգամ մարզադաշտում միջազգային համաժողով։ Միջոցառմանը ներկա էր ավելի քան 56000 հոգի։ Մարզադաշտի տնօրենը հիացել էր՝ տեսնելով Վկաների դրսևորած լավ վարքը և նրանց համագործակցությունը։ Նա ասաց. «Բոլորը շատ քաղաքավարի ու բարեկիրթ էին։ Ես շատ տպավորված եմ. նրանք ավելի լավ էին մաքրում մարզադաշտը, քան մեր պրոֆեսիոնալ մաքրող խումբը։ Այնքան կուզեի, որ մեր անձնակազմը նույն վերաբերմունքն ունենար իր գործի հանդեպ։ Եթե ցանկանում ենք իսկապես աստվածապաշտ մարդիկ լինել, ապա պետք է լինենք Եհովայի վկաների պես»։
տեղի ունեցավԵհովան հոգ տարավ, որ պատրաստված լինենք
2012թ. մայիսին Շվեդիայի կառավարությունը մերժեց Եհովայի վկաների դիմումը, որով նրանք խնդրում էին, որ իրենց շնորհվեն այնպիսի տնտեսական արտոնություններ, ինչպիսիք
ունեն մյուս կրոնական կազմակերպությունները։ Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ այդ վճիռը բողոքարկվի երկրի Գերագույն վարչական դատարանում։Դատարանը որոշեց նախքան վճիռ կայացնելը լսումներ անցկացնել։ Տարբեր երկրներից մի քանի եղբայրներ հանդիպեցին, որպեսզի մտածեն, թե ինչպես պատասխանեն այն հարցերին, որ հնարավոր է՝ տրվեին լսումների ժամանակ։ Հանդիպումը տեղի ունեցավ Ստոկհոլմի Թագավորության սրահներից մեկում։
Մինչ եղբայրները պատրաստվում էին լսումներին, Սրահի դռան զանգը տվեցին։ Եղբայրներից մեկը բացեց դուռը և տեսավ երկու աղջիկների՝ 13 և 14 տարեկան։ Նրանք ասացին, որ ցանկանում են որոշ հարցեր տալ Եհովայի վկաների մասին։ Եղբայրը պատմում է. «Ուզում էի նրանց ասել, որ մեկ ուրիշ օր գան, քանի որ զբաղված էինք և ժամանակ չունեինք զրուցելու»։
Այնուամենայնիվ, եղբայրը որոշեց խոսել նրանց հետ։ Աղջիկները բազմաթիվ հարցեր տվեցին, որոնցից մի քանիսը շատ կոնկրետ էին՝ կապված սոցիալական հարցերի և ընտրությունների ժամանակ քվեարկելու հետ։ Հետո եղբայրը վերադարձավ մյուսների մոտ և նրանց պատմեց, թե ինչ հարցեր էին տվել աղջիկները, և թե ինքը ինչ էր պատասխանել։
Հաջորդ օրը՝ լսումների ժամանակ, եղբայրները զարմացել էին, քանի որ դատարանի տված հարցերից շատերը այն նույն հարցերն էին, որ աղջիկներն էին տվել։ Կազմակերպությանը ներկայացնող եղբայրներից մեկն ասում է. «Ես շատ հանգիստ էի, թեև պետք է որ լարված լինեի, քանի որ կանգնած էի երկրի հայտնի իրավաբանների առաջ։ Բայց Եհովան ցույց էր տվել, որ կանգնած է մեր թիկունքին, քանի որ նախորդ օրը արդեն պատրաստել էր մեզ այդ լսումներին»։
Դատարանը որոշում կայացրեց հօգուտ մեզ, և մեր գործը հետ ուղարկվեց կառավարությանը, որպեսզի դրա հետ կապված նոր որոշում կայացվի։
Մի պարկ բրինձ Քենից
Քենը, որը վեց տարեկան դպրոցական է, ապրում է Հայիթիում։ Նա անչափ ուրախացավ, երբ լսեց, որ շուտով իրենց
ժողովի համար նոր Թագավորության սրահ է կառուցվելու։ Քենը նվիրաբերությունների մի արկղ պատրաստեց և այն թաքցրեց իր սենյակում։ Օրվա ծախսի համար ծնողների տված գումարը նա չէր օգտագործում, այլ գցում էր այդ արկղի մեջ։ Քենը այդպես վարվեց մինչև այն օրը, երբ ժամանեց Թագավորության սրահի շինարարական խումբը։ Այդ ժամանակ նա իր պահած արկղը տվեց շինարարներին։ Արկղում այնքան գումար էր հավաքվել, որ դրանով մի մեծ պարկ բրինձ գնեցին։ Այդ բրնձով շատ օրեր ճաշ պատրաստեցին շինարարների համար։Գեներալը կատարեց մեր խնդրանքը
Նախորդ տարի ամիսներ շարունակ Սիեռա Լեոնեի որոշ շրջաններում Էբոլայի համաճարակի պատճառով կարանտին էր հայտարարված, և առանց հատուկ թույլտվության հնարավոր չէր մուտք գործել այդ տարածքներ։ Շրջանային վերակացուները, ինչպես նաև գրականության և նամակների առաքիչները պետք է անվանաքարտեր ու ավտոմեքենաների անցագրեր ունենային։ Իսկ աղետից տուժածներին օգնելու կոմիտեի անդամները պետք է իրենց հետ ունենային ինֆրակարմիր ջերմաչափեր, քլորային լուծույթ և ուտելիք։ Զարմանալի է, բայց միշտ հաջողվում էր ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը։
Մի դեպք հատկապես տպավորիչ էր։ Եղբայրները գրավոր դիմում ներկայացրին, որ 34 անվանաքարտ և ավտոմեքենաների 11 անցագրեր ստանան։ Բայց դիմումի պատասխանը ստանալու համար նրանք պետք է հանդիպեին մի գեներալի հետ։ Մասնաճյուղից երկու եղբայր գեներալի հետ հանդիպեցին հենց այն օրը, երբ ակնկալում էին ստանալ անվանաքարտերն ու անցագրերը։ Բայց նրանց դիմումը ոչ մի կերպ չէին կարողանում գտնել։ Ուստի եղբայրներին խնդրեցին, որ ինքնուրույն փնտրեն դիմումը այնտեղ եղած բազմաթիվ դիմումների մեջ։ Բայց վերջիններս այդպես էլ չկարողացան գտնել այն։ Գեներալը քարտուղարուհուն ասած, որ ցանկանում է փակել գրասենյակը և երկու շաբաթ ոչ մեկի չի ընդունելու։ Եղբայրները լուռ աղոթեցին, որ Եհովան օգնի իրենց։ Այդ ժամանակ գեներալը նայեց նրանց և հարցրեց. «Քանի՞ անվանաքարտ և անցագիր է
պետք»։ Պատասխանը լսելուն պես նա, տեղից վեր կենալով, բացականչեց. «Դա չափազանց շատ է»։Եղբայրները բացատրեցին, թե ինչ բնույթի աշխատանք ենք անում, և թե ինչպես են մեր տրամադրած օգնության միջոցները նպաստելու Էբոլայի դեմ պայքարին։ Գեներալը մի պահ կանգ առավ, նայեց քարտուղարուհուն և ասաց. «Տո՛ւր նրանց այն, ինչ ուզում են»։