Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամուսնություն

Ամուսնություն

Ո՞վ է հիմնել ամուսնական կառույցը

Քրիստոնյան ինչպիսի՞ կողակից պետք է ընտրի

Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյան չպետք է հավանություն տա, որ իր մկրտված որդին կամ դուստրը ամուսնանա մեկի հետ, ով Եհովայի նվիրված ու մկրտված ծառա չէ

1Կթ 7։39; 2Կթ 6։14, 15

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 24։1-4, 7— Տարեց Աբրահամը որոշում է իր որդի Իսահակի համար կին գտնել Եհովայի ծառաների միջից, ոչ թե կեղծ աստվածներին պաշտող քանանացիների

    • Ծն 28։1-4— Իսահակը իր որդի Հակոբին պատվիրում է կին ընտրել Եհովային պաշտողների, ոչ թե քանանացիների միջից

Եհովան ի՞նչ է զգում, երբ իր ծառան ամուսնանում է իրեն չպաշտողի հետ

2Օր 7։3, 4

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Թգ 11։1-6, 9-11— Եհովան բարկանում է Սողոմոնի վրա, քանի որ նա անտեսել է նախազգուշացումները, ամուսնացել է օտարազգի կանանց հետ և թույլ տվել, որ իր սիրտը ապականվի

    • Նեմ 13։23-27— Եհովայի պես՝ կառավարիչ Նեեմիան բարկանում է անհավատարիմ իսրայելացի տղամարդկանց վրա, ովքեր ամուսնացել են այլազգի հեթանոս կանանց հետ։ Նա խրատում և ուղղում է նրանց

Ինչո՞ւ է իմաստուն այնպիսի կողակից ընտրել, ով հավատարմորեն ծառայում է Եհովային և լավ համբավ ունի

Առ 18։22; 31։10, 28

Տես նաև Եփ 5։28-31, 33

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 25։2, 3, 14-17— Նաբաղը հարուստ մարդ է, բայց վատ ամուսին է Աբիգեայի համար, քանի որ կոպիտ է ու դաժան

    • Առ 21։9— Անհամապատասխան կողակից ընտրելու պատճառով գուցե կորցնենք մեր ուրախությունն ու խաղաղությունը

    • Հռ 7։2— Պողոս առաքյալը բացատրում է, որ երբ կինը ամուսնանում է, պարտավորվում է հնազանդվել անկատար ամուսնու իշխանությանը։ Ուստի իմաստուն կինը խորագիտորե՛ն կկատարի իր ընտրությունը

Ինչպես պատրաստվել ամուսնության

Նախքան ամուսնանալու մասին մտածելը տղամարդն ինչո՞ւ պետք է համոզվի, որ կարող է հոգ տանել ընտանիքի մասին

1Տմ 5։8

  • Առնչվող արձանագրություն

    • Առ 24։27— Նախքան ամուսնանալը և հայր դառնալը տղամարդը պետք է տքնաջան աշխատի, որ պատրաստ լինի հոգալու ընտանիքի մասին

Ժամադրվող անհատները ինչո՞ւ պետք է խորհրդակցեն ուրիշների հետ և արտաքինի վրա կենտրոնանալու փոխարեն ձգտեն ավելի լավ ճանաչել իրար

Առ 13։10; 1Պտ 3։3-6

  • Առնչվող արձանագրություններ

    • Հռթ 2։4-7, 10-12— Բոոսը սկսում է ճանաչել Հռութին՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է աշխատում, ինչպես է վերաբերվում Նոեմիին, ինչ հոգևոր վիճակում է, և լսելով, թե վստահելի մարդիկ ինչպես են արտահայտվում նրա մասին

    • Հռթ 2։8, 9, 20— Հռութը սկսում է ճանաչել Բոոսին՝ տեսնելով նրա բարությունը, առատաձեռնությունը և Եհովայի հանդեպ սերը

Եհովան ինչո՞ւ է պահանջում, որ ժամադրվելու և նշանված լինելու շրջանում զույգը բարոյապես մաքուր մնա

Գղ 5։19; Կղ 3։5; 1Թղ 4։4

  • Առնչվող արձանագրություններ

    • Առ 5։18, 19— Քնքշանքի որոշ ֆիզիկական դրսևորումներ նախատեսված են միայն ամուսնական զույգերի համար

    • Երգ 1։2; 2։6— Ժամադրվելու շրջանում հովիվ տղան և սունամացի օրիորդը իրենց ջերմ զգացմունքներն արտահայտում են մաքուր ձևով, ոչ թե անմաքուր սեռական կրքերով

    • Երգ 4։12; 8։8-10— Սունամացի աղջիկը մաքուր է մնում և ինքնատիրապետում դրսևորում. նա ասես փակ պարտեզ լինի

Ինչո՞ւ պետք է ամուսնանալ պետական օրենքների համաձայն

Ամուսնու դերը

Ի՞նչ լուրջ պատասխանատվություններ են վստահված ամուսնուն

Ո՞ւմ պետք է ընդօրինակի քրիստոնյա ամուսինը գլխավորությունը գործի դնելիս

Ինչո՞ւ է կարևոր, որ ամուսինը հասկացողությամբ և սիրով վերաբերվի իր կնոջը

Կղ 3։19; 1Պտ 3։7

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 21։8-12— Թեև Սառայի առաջարկը Աբրահամի սրտով չէ, Եհովան պատվիրում է լսել նրան

    • Առ 31։10, 11, 16, 28— Ինչպես նկարագրվում է համարներում, առաքինի կնոջ իմաստուն ամուսինը ո՛չ ղեկավարում է նրա ամեն մի քայլը, ո՛չ էլ բծախնդիր է նրա հանդեպ։ Նա վստահում ու գովում է իր կնոջը

    • Եփ 5։33— Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ ընդգծում է, որ կինը ամուսնու սերը զգալու առանձնահատուկ կարիք ունի

Կնոջ դերը

Եհովան ի՞նչ կարևոր հանձնարարություն է տվել կնոջը

Արդյոք կնոջ դերը նվաստացուցի՞չ է

Ծն 1։26-28, 31; 2։18

  • Առնչվող արձանագրություններ

    • Առ 1։8; 1Կթ 7։4— Աստված ամուսնական և ընտանեկան կյանքում որոշակի իշխանություն է տալիս կանանց ու մայրերին

    • 1Կթ 11։3— Պողոս առաքյալը բացատրում է, որ Ամենակարող Աստծուց բացի՝ բոլորս էլ որոշակի իշխանության տակ ենք

    • Եբ 13։7, 17— Ժողովում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք պետք է հպատակվեն ու հնազանդվեն առաջնորդություն վերցնողներին

Ոչ Վկա կողակից ունեցող քրիստոնյա կինը ինչպե՞ս կարող է հաճեցնել Եհովային

Քրիստոնյա կինը ինչո՞ւ պետք է հարգի իր ամուսնուն

Եփ 5։33

  • Առնչվող արձանագրություն

    • Ծն 18։12; 1Պտ 3։5, 6— Սառան խոր հարգանքով է վերաբերվում իր ամուսնուն և անգամ մտքում նրան «տեր» կոչում

Աստվածաշնչում ինչպիսի՞ կինն է գովեստի արժանանում

Առ 19։14; 31։10, 13-31

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 24։62-67— Ռեբեկան օգնում է իր ամուսին Իսահակին, որ մխիթարվի մոր կորստից հետո

    • 1Սմ 25։14-24, 32-38— Աբիգեան պաշտպանում է իր անպիտան ամուսնուն և փրկում իրենց ընտանիքը՝ խոնարհաբար ներում աղերսելով Դավթից

    • Եսթ 4։6-17; 5։1-8; 7։1-6; 8։3-6— Եսթեր թագուհին երկու անգամ վտանգում է իր կյանքը՝ առանց հրավերի այցելելով իր ամուսնուն՝ թագավորին, որպեսզի խնդրի պաշտպանել Աստծու ժողովրդին

Ինչպես լուծել խնդիրները

Ո՞ր սկզբունքները կարող են օգնել կողակիցներին լուծել ամուսնական խնդիրները

Ո՞ր սկզբունքները կարող են օգնել կողակիցներին հավասարակշռված տեսակետ ունենալ փողի վերաբերյալ

Ո՞ր սկզբունքները կարող են օգնել կողակիցներին լուծել բարեկամների և ծնողների հետ կապված խնդիրները

Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվի ամուսնական զույգը սեռական հարաբերությունների հետ կապված հարցերում

Ինչո՞ւ է կարևոր կենտրոնանալ կողակցի լավ հատկությունների, ոչ թե թերությունների վրա

Ինչո՞ւ է խնդիրները արագ ու սիրառատ ձևով հարթելը ավելի լավ, քան բարկացած մնալն ու դառնությամբ լցվելը

Ինչո՞ւ են զայրույթի պոռթկումները, գոռգոռոցը, նվաստացուցիչ խոսքը և ցանկացած տեսակի ֆիզիկական բռնություն անընդունելի քրիստոնյաների համար

Տարաձայնությունների ժամանակ ի՞նչ նպատակ պետք է ունենան թե՛ ամուսինը, թե՛ կինը

Ի՞նչ օրհնություններ է բերում այն միությունը, որի հիմքում Եհովան է

Ամուսնության վերաբերյալ չափանիշները

Որո՞նք են սեռական հարաբերությունների և ամուսնության վերաբերյալ Եհովայի չափանիշները

Քրիստոնյաներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն բազմակնությանը

Որտեղի՞ց գիտենք, որ ամուսնությունը պետք է լինի տղամարդու և կնոջ միություն

Կողակիցներն ինչո՞ւ չպետք է լքեն իրար

Քրիստոնյայի համար ո՞րն է ամուսնալուծվելու միակ սուրբգրային հիմքը

Եհովան ինչպե՞ս է վերաբերվում առանց հիմնավոր պատճառների ամուսնալուծությանը

Կողակցի մահից հետո քրիստոնյան կրկին ամուսնանալու իրավունք ունի՞