Աշխատանք
Ի՞նչ կապ կա աշխատանքի և ուրախության միջև
Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ մեր գործը որակով ենք անում
-
Առնչվող արձանագրություններ
-
1Սմ 16։16-23— Պատանի Դավիթը հմուտ երաժշտի համբավ է ձեռք բերում և իր տաղանդի շնորհիվ օգտակար դառնում Իսրայելի թագավորի համար, ով կորցրել է իր խաղաղությունը
-
2Տգ 2։13, 14— Քանի որ Քիրամ-Աբին հմուտ վարպետ է, Սողոմոն թագավորը ներգրավում է նրան խոշոր շինարարական նախագծի մեջ
-
Ինչպիսի՞ աշխատողի համբավ են ցանկանում ունենալ Եհովայի ծառաները
-
Առնչվող արձանագրություններ
-
Ծն 24։10-21— Դրսևորելով պատրաստակամություն և աշխատասիրություն՝ Ռեբեկան Աբրահամի ծառայի համար շատ ավելին է անում, քան վերջինս խնդրում է
-
Փպ 2։19-23— Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին կարևոր հանձնարարություն է վստահում՝ տեսնելով, որ նա պատրաստ է աշխատելու և խոնարհությամբ օգնելու ուրիշներին
-
Աստծու ծառաներն ինչո՞ւ պետք է պայքարեն ծուլության դեմ
Առ 13։4; 18։9; 21։25, 26; Ժղ 10։18
-
Առնչվող արձանագրություն
-
Առ 6։6-11— Սողոմոն թագավորը մրջյունի օրինակով սովորեցնում է, որ պետք է տքնաջան աշխատել և խուսափել ծուլությունից
-
Ինչո՞ւ պետք է ջանադրաբար աշխատենք, որ հոգանք մեր կարիքները
Ինչո՞ւ պետք է տքնաջան աշխատենք, որ հոգանք մեր ընտանիքի կարիքները
-
Առնչվող արձանագրություններ
-
Հռթ 1։16, 17; 2։2, 3, 6, 7, 17, 18— Երիտասարդ այրի Հռութը տքնաջան աշխատում է, որ հոգա իր սկեսրոջ՝ Նոեմիի մասին
-
Մթ 15։4-9— Հիսուսը դատապարտում է նրանց, ովքեր հոգևոր գործերը պատրվակ են բերում, որ հոգ չտանեն ծնողների մասին
-
Քրիստոնյան ի՞նչ պետք է պատրաստ լինի անելու իր վաստակածի հետ
Ի՞նչ հավասարակշռված տեսակետ պետք է ունենանք մեր վաստակած գումարի վերաբերյալ
Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ցանկանում է մեզ օգնել աշխատանքը լավ կատարելու և նյութական կարիքները հոգալու հարցում
Մթ 6։25, 30-32; Ղկ 11։2, 3; 2Կթ 9։10
-
Առնչվող արձանագրություններ
-
Ծն 31։3-13— Լաբանը անարդարացիորեն է վարվում Հակոբի հետ, ով իր աշխատողն է ու փեսան։ Բայց Եհովան տեսնում է Հակոբի աշխատասիրությունը և օրհնում նրան
-
Ծն 39։1-6, 20-23— Եհովան օրհնում է Հովսեփի աշխատանքը թե՛ Պետափրեսի տանը որպես ստրուկ ծառայելիս, թե՛ բանտում
-
Ինչո՞ւ մեր աշխատանքը երբեք չպետք է Աստծուն ծառայելուց ավելի կարևոր դառնա
-
Առնչվող արձանագրություններ
-
Ղկ 12։15-21— Հիսուսը առակի միջոցով ընդգծում է, որ անմտություն է նյութական շահը հոգևորից վեր դասել
-
1Տմ 6։17-19— Պողոս առաքյալը հորդորում է հարուստ քրիստոնյաներին, որ զգուշանան գոռոզամտությունից և հարուստ լինեն լավ գործերով
-
Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք աշխատանք ընտրելիս
-
Ելք 20։4; Գրծ 15։29; Եփ 4։28; Հտն 21։8— Աշխատելիս պարտավորված կլինե՞մ անել Աստծուն անընդունելի որևէ բան
-
Ելք 21։22-24; Ես 2։4; 1Կթ 6։9, 10; 2Կթ 7։1— Այս աշխատանքն անելով՝ մասնակից կլինե՞մ Աստծուն տհաճ գործերի կամ կնպաստե՞մ, որ ուրիշները դրանք անեն
-
Հռ 13։1-7; Տիտ 3։1, 2— Աշխատելիս պարտավորված կլինե՞մ խախտել պետական որևէ օրենք
-
2Կթ 6։14-16; Հտն 18։2, 4— Այս աշխատանքն անելով՝ կներքաշվե՞մ կեղծ կրոնի մեջ կամ կաջակցե՞մ դրան
Աշխատանք՝ Եհովայի համար
Քրիստոնյայի կյանքում ո՞րն է ամենակարևոր աշխատանքը
Ինչո՞ւ ենք վճռական մեր լավագույնն անելու ծառայության մեջ
Ղկ 13։24; Հռ 12։11; 1Կթ 15։58; Եբ 6։10-12
Տես նաև 1Տմ 3։1
Ինչո՞ւ չպետք է համեմատենք Եհովայի տարբեր ծառաների կատարած աշխատանքը
-
Առնչվող արձանագրություններ
-
Մթ 25։14, 15— Հիսուսի առակից պարզ է դառնում, որ նա իր բոլոր հետևորդներից չի ակնկալում նույն չափի աշխատանք կատարել
-
Ղկ 21։2-4— Հիսուսը ջերմորեն նշում է, թե ինչ մեծ արժեք ունի կարիքավոր այրու կատարած փոքր նվիրաբերությունը
-
Որտեղի՞ց ենք ուժ ստանում, որ կատարենք Եհովայի տված հանձնարարությունները
-
Առնչվող արձանագրություն
-
2Տմ 4։17— Պողոս առաքյալը նշում է, որ ճիշտ ժամանակին ստացել է իրեն անհրաժեշտ ուժը
-
Եհովայի համար ջանադրաբար աշխատելը ինչո՞ւ է երջանկացնում մեզ