Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երեխաներ, պատանիներ

Երեխաներ, պատանիներ

Աստծու տեսակետը երեխաների վերաբերյալ

Եհովան ինչպե՞ս է ցույց տվել, որ երեխաներն ու պատանիները թանկ են իր համար

2Օր 6։6, 7; 14։28, 29; Սղ 110։3; 127։3-5; 128։3, 4; Հկ 1։27

Տես նաև Հոբ 29։12; Սղ 27։10; Առ 17։6

Տես նաև «Ընտանիք»

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 1։27, 28— Եհովայի սկզբնական նպատակն է, որ մարդիկ երեխաներ ունենան և լցնեն երկիրը

    • Ծն 9։1— Ջրհեղեղից հետո Աստված կրկին պատվիրում է երեխաներ ունենալ ու լցնել երկիրը

    • Ծն 33։5— Հավատարիմ Հակոբ նահապետը իր երեխաներին Աստծուց պարգև է համարում

    • Մկ 10։13-16— Հիսուսը արտացոլում է իր Հոր սերը երեխաների հանդեպ

Եհովան ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր ճնշում կամ շահագործում են երեխաներին

Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներն են ցույց տալիս, որ երեխաներից չի ակնկալվում անել այն, ինչ չափահասներից

Թվ 1։3; 1Կթ 13։11

  • Առնչվող արձանագրություն

    • Ծն 33։12-14— Հակոբը գիտակցում է, որ իր փոքր երեխաները նուրբ են և մեծերի արագությամբ չեն կարող քայլել

Աստվա՞ծ է մեղավոր երեխաների կրած տառապանքների համար

Հոբ 34։10; Հկ 1։13; 1Հվ 5։19

  • Առնչվող արձանագրություններ

    • Ղկ 5։18, 20, 23-25— Հիսուսը պարզ է դարձնում, որ հիվանդությունների արմատը մեղքն է

    • Հռ 5։12— Պողոս առաքյալը բացատրում է, թե որն է մեղքի ու մահվան պատճառը

Եհովան ինչպե՞ս է հավաստիացնում, որ թե՛ փոքրերի, թե՛ մեծերի տառապանքները վերջ են գտնելու

Ծնողների վատ օրինակը կամ վատ վերաբերմունքը անհատին պակաս արժեքավո՞ր են դարձնում։ Նա դատապարտվա՞ծ է կրկնելու նրանց սխալները

2Օր 24։16; Եզկ 18։1-3, 14-18

Տես նաև 2Օր 30։15, 16

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Թգ 18։1-7; 2Տգ 28։1-4— Թեպետ Եզեկիան չարագործ հայր է ունեցել, ով սպանել է իր իսկ երեխաներից ոմանց, նա հնազանդվում է Եհովային և լավ թագավոր դառնում

    • 2Թգ 21։19-26; 22։1, 2— Չնայած իր հայր Ամոնի չար գործերին՝ Հովսիան օրինակելի թագավոր է դառնում

    • 1Կթ 10։11, 12— Պողոս առաքյալը բացատրում է, որ կարող ենք սովորել ուրիշների սխալներից ու չկրկնել դրանք

    • Փպ 2։12, 13— Պողոս առաքյալը հիշեցնում է, որ մեր փրկությունը մեծապես կախված է մեր ներդրած ջանքերից

Երեխաների և պատանիների պատասխանատվությունները

Եհովան ինչպե՞ս է վերաբերվում այն երեխաներին, ովքեր ապրում են իրենց աստվածավախ ծնողների հետ

1Կթ 7։14

  • Առնչվող արձանագրություն

    • Ծն 19։12, 15— Պատճառներից մեկը, թե հրեշտակներն ինչու են պաշտպանում Ղովտի աղջիկներին, նրանց հոր հավատարիմ ընթացքն է

Արդյոք պե՞տք է կարծել, որ աստվածավախ ծնողների երեխաները ինքնաբերաբար լավ փոխհարաբերություն ունեն Եհովայի հետ

Առ 20։11; Եզկ 18։5, 10-13

  • Առնչվող արձանագրություններ

    • Ղև 10։1-3, 8, 9— Քահանայապետ Ահարոնի որդիները մահվան են մատնվում։ Պատճառը հավանաբար հարբեցողությունն է

    • 1Սմ 8։1-5— Թեպետ Սամուելը արդար մարգարե է, բայց նրա որդիները անազնիվ են

Երեխաներն ի՞նչ պետք է անեն, որ հաճեցնեն Աստծուն

Երեխաներն ինչո՞ւ պետք է ներկա լինեն ժողովի հանդիպումներին

2Օր 31։12, 13; Եբ 10։24, 25

  • Առնչվող արձանագրություն

    • Մթ 15։32-38— Հիսուսի ունկնդիրների թվում երեխաներ կան

Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ուզում է՝ երեխաները ծառայեն իրեն

Սղ 8։2; 148։12, 13

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 17։4, 8-10, 41, 42, 45-51— Եհովան պատանի Դավթի միջոցով պաշտպանում է իր անունը՝ պարտության մատնելով զորեղ հսկային

    • 2Թգ 5։1-15— Եհովան իսրայելացի փոքրիկ աղջկա միջոցով օգնում է այլազգի զորագլխին ճանաչել ճշմարիտ Աստծուն

    • Մթ 21։15, 16— Հիսուսը գնահատում է Մեսիային գովաբանող երեխաների ջանքերը

Աստված ինչպե՞ս է վերաբերվում իրեն չհավատացող մարդկանց երեխաներին

  • Առնչվող արձանագրություններ

    • Թվ 16։25, 26, 32, 33— Երբ որոշ տղամարդիկ ըմբոստանում են Մովսես մարգարեի ու քահանայապետ Ահարոնի դեմ, Եհովան պատժում է թե՛ նրանց, թե՛ նրանց ընտանիքներին

    • Թվ 26։10, 11— Թեպետ ըմբոստ Կորխը մահվան է մատնվում, նրա որդիները փրկվում են, քանի որ հավատարիմ են մնում Աստծուն

Երեխաներն ինչո՞ւ պետք է իմաստնորե՛ն ընկերներ ընտրեն

Քրիստոնյա երեխաները ինչպիսի՞ ընկերներ պետք է փնտրեն

2Տմ 2։22

Տես նաև «Ընկերներ»