Խոնարհություն
Եհովան ինչպե՞ս է վերաբերվում խոնարհ մարդկանց և գոռոզ մարդկանց
Սղ 138։6; Առ 15։25; 16։18, 19; 22։4; 1Պտ 5։5
Տես նաև Առ 29։23; Ես 2։11, 12
-
Առնչվող արձանագրություններ
-
2Տգ 26։3-5, 16-21— Օզիա թագավորը գոռոզանում է. նա խախտում է Աստծու Օրենքը, իսկ երբ խրատ է ստանում, խիստ զայրանում է։ Եհովան նրան բորոտությամբ է հարվածում
-
Ղկ 18։9-14— Հիսուսը առակի միջոցով ցույց է տալիս, թե Եհովան ինչպես է վերաբերվում գոռոզների աղոթքներին և խոնարհների աղոթքներին
-
Եհովան ինչպե՞ս է արձագանքում, երբ անհատը սրտանց ու խոնարհաբար զղջում է
-
Առնչվող արձանագրություններ
-
2Տգ 12։5-7— Ռոբովամ թագավորն ու Հուդայի իշխանները խոնարհվում են Եհովայի առաջ և խուսափում կործանումից
-
2Տգ 32։24-26— Արդար Եզեկիա թագավորը հպարտանում է, բայց երբ խոնարհվում է, Եհովան ներում է նրան
-
Խոնարհություն դրսևորելն ինչպե՞ս է օգնում բարելավել ուրիշների հետ հարաբերությունները
Եփ 4։1, 2; Փպ 2։3; Կղ 3։12, 13
-
Առնչվող արձանագրություններ
-
Ծն 33։3, 4— Հակոբը, հանդիպելով իր եղբայր Եսավին, ով մի ժամանակ թշնամացած էր իր դեմ, յուրահատուկ խոնարհություն է դրսևորում։ Արդյունքում նրանց միջև խաղաղությունը վերականգնվում է
-
Դտ 8։1-3— Դատավոր Գեդեոնը խոնարհաբար ասում է, որ եփրեմյանները իրենից առավել են, ինչով հանդարտեցնում է նրանց բարկությունը և կանխում բախումը
-
Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս սովորեցրեց, որ խոնարհությունը կարևոր է
Մթ 18։1-5; 23։11, 12; Մկ 10։41-45
-
Առնչվող արձանագրություններ
-
Ես 53։7; Փպ 2։7, 8— Ինչպեսև կանխագուշակված էր, Հիսուսը խոնարհաբար ընդունում է երկիր գալու հանձնարարությունը և մահանում տանջալից ու նվաստացուցիչ մահով
-
Ղկ 14։7-11— Խնջույքին նստելու տեղեր ընտրելու օրինակով Հիսուսն ընդգծում է խոնարհության արժեքը
-
Հվ 13։3-17— Հիսուսը խոնարհության դաս է սովորեցնում իր հետևորդներին՝ լվանալով առաքյալների ոտքերը
-
Մեր անձի և ուրիշների մասին ճիշտ տեսակետ ունենալը ինչպե՞ս է օգնում խոնարհ լինել
Ինչո՞ւ կեղծ խոնարհությունը ոչ մի արժեք չունի