Խորհուրդ
Երբ խորհուրդ ենք ստանում
Ինչո՞ւ պետք է Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներ փնտրենք
Ինչո՞ւ է ավելի լավ լսել խորհուրդը, քան արդարանալ
Տես նաև Առ 1։23-31; 15։31
-
Առնչվող արձանագրություններ
-
1Սմ 15։3, 9-23— Երբ Սամուել մարգարեն ուղղում է Սավուղին, թագավորը սկսում է արդարանալ և մերժում է խորհուրդը։ Այդ իսկ պատճառով Եհովան էլ նրան է մերժում
-
2Տգ 25։14-16, 27— Ամասիա թագավորը մեղք է գործում, ապա մերժում է Եհովայի մարգարեի տված խորհուրդը, ինչի հետևանքով կորցնում է Աստծու հավանությունն ու պաշտպանությունը
-
Ինչո՞ւ պետք է հարգենք մեզ խորհուրդ տվող վերակացուներին
1Թղ 5։12; 1Տմ 5։17; Եբ 13։7, 17
-
Առնչվող արձանագրություն
-
3Հվ 9, 10— Տարեց Հովհաննես առաքյալը հանդիմանում է Դիոտրեֆեսին, քանի որ վերջինս չի հարգում քրիստոնեական ժողովում առաջնորդություն վերցնողներին
-
Ինչո՞ւ արժե լսել տարեցներին
Տես նաև Հոբ 12։12; 32։7; Տիտ 2։3-5
-
Առնչվող արձանագրություններ
-
1Սմ 23։16-18— Դավիթ թագավորը զորանում է՝ լսելով Հովնաթանի խոսքերը, ով իրենից մոտ 30 տարով մեծ է
-
1Թգ 12։1-17— Ռոբովամ թագավորը մերժում է իրենից տարիքով մեծ երեցների ողջամիտ խորհուրդը և լսում իր հասակակիցների անգութ խորհուրդը, ինչը աղետալի հետևանքներ է ունենում
-
Ի՞նչն է ցույց տալիս, որ հավատարիմ կանայք և Եհովայի երիտասարդ ծառաները կարող են արժեքավոր խորհուրդներ տալ
Հոբ 32։6, 9, 10; Առ 31։1, 10, 26; Ժղ 4։13
Տես նաև Սղ 119։100
-
Առնչվող արձանագրություններ
-
1Սմ 25։14-35— Աբիգեան խորհուրդ է տալիս Դավիթ թագավորին, որով փրկում է շատ կյանքեր և հետ պահում նրան արյունահեղությունից
-
2Սմ 20։15-22— Աբել քաղաքից մի իմաստուն կին իր խորհրդով փրկում է ողջ քաղաքը
-
2Թգ 5։1-14— Իսրայելացի փոքրիկ աղջիկը հուշում է հզոր զորագլխին, թե վերջինս ինչպես կարող է բուժվել բորոտությունից
-
Ինչո՞ւ պետք է զգուշանանք, երբ խորհուրդ ենք ստանում նրանցից, ովքեր չեն հարգում Եհովային կամ նրա Խոսքը
Տես նաև Ղկ 6։39
-
Առնչվող արձանագրություններ
-
1Տգ 10։13, 14— Եհովայից խորհուրդ հարցնելու փոխարեն Սավուղ թագավորը դիմում է ոգեհարցի և իր անհավատարմության պատճառով մահանում
-
2Տգ 22։2-5, 9— Օքոզիա թագավորը սխալ խորհրդատուներ է ընտրում, ինչի հետևանքով մահանում է
-
Հոբ 21։7, 14-16— Հոբը մերժում է Եհովային չհարգող մարդկանց մտածելակերպը
-
Երբ խորհուրդ ենք տալիս
Խորհուրդ տալուց առաջ ինչո՞ւ է ճիշտ ծանոթանալ բոլոր փաստերին և երկու կողմերին էլ լսել
Տես նաև Առ 25։8
-
Առնչվող արձանագրություններ
-
1Սմ 1։9-16— Քահանայապետ Հեղին, չծանոթանալով բոլոր փաստերին, կոպիտ խորհուրդ է տալիս Աննային՝ կարծելով, թե այդ հավատարիմ կինը հարբած է
-
Մթ 16։21-23— Պետրոս առաքյալը կշտամբում է Հիսուսին՝ անզգուշաբար տալով այնպիսի խորհուրդ, որը կծառայի Սատանայի շահերին, ոչ թե Եհովայի
-
Նախքան խորհուրդ տալը ինչո՞ւ արժե Եհովայից առաջնորդություն խնդրել
-
Առնչվող արձանագրություններ
-
Ելք 3։13-18— Մովսես մարգարեն խնդրում է Եհովային, որ օգնի լավագույն ձևով պատասխանել իսրայելացիների հնարավոր հարցերին
-
1Թգ 3։5-12— Ինքն իրեն վստահելու փոխարեն երիտասարդ Սողոմոն թագավորը Եհովայից իմաստություն է խնդրում և արդյունքում օրհնվում է
-
Ինչո՞ւ մեր խորհուրդներն ու պատասխանները պետք է միշտ հիմնված լինեն Աստծու Խոսքի վրա
Սղ 119։24, 105; Առ 19։21; 2Տմ 3։16, 17
Տես նաև 2Օր 17։18-20
-
Առնչվող արձանագրություններ
-
Մթ 4։1-11— Փորձվելով Սատանայի կողմից՝ Հիսուսը իր պատասխանները հիմնում է ոչ թե սեփական իմաստության, այլ Աստծու Խոսքի վրա
-
Հվ 12։49, 50— Հիսուսը լավ օրինակ է թողնում մեզ համար՝ միշտ սովորեցնելով այն, ինչ Հորից է սովորել
-
Ինչո՞ւ խորհուրդ տալիս պետք է ձգտենք մեղմ լինել և, եթե տեղին է, անկեղծ գովել դիմացինին
Տես նաև Ես 9։6; 42։1-3; Մթ 11։28, 29
-
Առնչվող արձանագրություններ
-
2Տգ 19։2, 3— Եհովան մարգարեի միջոցով ուղղում է Հովսափատ թագավորին, բայցև գովում է նրա արած լավ գործերի համար
-
Հտն 2։1-4, 8, 9, 12-14, 18-20— Մի քանի ժողովների խորհուրդ տալուց առաջ Հիսուսը գովում է նրանց
-
Եթե հավատակիցը բողոքում է մեկ ուրիշ հավատակցից՝ մեղադրելով, օրինակ, իր հանդեպ խարդախության կամ զրպարտության մեջ, ինչո՞ւ ճիշտ կլինի հորդորել, որ անձամբ խոսի նրա հետ
Տես նաև Ղև 19։17
Ինչպե՞ս կարող ենք հորդորել վիրավորված հավատակցին, որ լինի ողորմած, համբերատար ու ներողամիտ
Մթ 18։21, 22; Մկ 11։25; Ղկ 6։36; Եփ 4։32; Կղ 3։13
Տես նաև Մթ 6։14; 1Կթ 6։1-8; 1Պտ 3։8, 9
-
Առնչվող արձանագրություն
-
Մթ 18։23-35— Հիսուսը մի ազդեցիկ առակի միջոցով բացատրում է, թե ինչու է անչափ կարևոր ներողամիտ լինել
-
Խորհուրդ տալիս ինչո՞ւ պետք է կառչած մնանք Եհովայի չափանիշներից
Սղ 141։5; Առ 17։10; 2Կթ 7։8-11
-
Առնչվող արձանագրություններ
-
1Սմ 15։23-29— Սամուել մարգարեն չի վախենում խորհուրդ տալ Սավուղին
-
1Թգ 22։19-28— Չնայած սպառնալիքներին և դաժան վերաբերմունքին՝ Միքիա մարգարեն հրաժարվում է փոխել Աքաաբ թագավորին ուղղված նախազգուշական լուրը
-
Ինչպե՞ս կարող ենք խորհուրդ տալ՝ առանց դիմացինին հոգևոր վնաս պատճառելու
-
Առնչվող արձանագրություններ
-
Ղկ 22։31-34— Չնայած Պետրոսը լուրջ սխալներ է գործել, բայց Հիսուսը վստահեցնում է, որ նա կկարողանա զորացնել ուրիշներին
-
Փմ 21— Աստծու կամքին ներդաշնակ խորհուրդ տալով՝ Պողոս առաքյալը արտահայտում է իր վստահությունը, որ Փիլիմոնը կվարվի դրա համաձայն
-
Ինչպե՞ս կարող ենք բարություն դրսևորել, երբ խորհուրդ ենք տալիս նրանց, ովքեր մտահոգ են կամ ճնշված
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մեր նպատակն է օգնել սխալ գործած անհատին ոտքի կանգնել
Խորհուրդ տալիս ինչպե՞ս խուսափենք անհատի արժանապատվությունը ոտնահարելուց՝ անկախ նրա տարիքից կամ սեռից
Ինչո՞ւ են հովիվները ավելի ուղիղ ու խիստ, երբ ուղղում են մեկին, ով շարունակաբար անտեսում է Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդը