Ծնողներ
Որո՞նք են պատճառներից մի քանիսը, թե ինչու է Եհովան հիմնադրել ամուսնական կառույցը
Ծնողներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն իրենց երեխաներին
Տես նաև «Երեխաներ, պատանիներ»
-
Առնչվող արձանագրություններ
-
Ծն 33։4, 5— Հակոբը իր երեխաներին Եհովայից տրված օրհնություն է համարում
-
Ելք 1։15, 16, 22; 2։1-4; 6։20— Ամրամն ու Հոքաբեթը իրենց որդի Մովսեսին պաշտպանելու համար իրենց կյանքն են վտանգում
-
Ծնողներն ի՞նչ պարտականություն ունեն իրենց երեխաների հանդեպ
2Օր 6։6, 7; 11։18, 19; Առ 22։6; 2Կթ 12։14; 1Տմ 5։8
-
Առնչվող արձանագրություններ
Երեխաներին Եհովայի սկզբունքների համաձայն կրթելը ի՞նչ օգուտներ է բերում
Տես նաև 2Տմ 3։14, 15
-
Առնչվող արձանագրություններ
-
1Սմ 2։18-21, 26; 3։19— Սամուելի ծնողները իրենց որդուն տանում են ծառայելու խորանում, բայց կանոնավոր այցելում են տղային և օգնում հոգալ նրա կարիքների մասին։ Մեծանալով՝ Սամուելը դառնում է հոգևոր հասուն ու Եհովային նվիրված տղամարդ
-
Ղկ 2։51, 52— Հիսուսը շարունակում է հնազանդվել իր ծնողներին, թեպետ նրանք անկատար են
-
Ծնողները որտե՞ղ կարող են առաջնորդություն գտնել երեխաներին կրթելու վերաբերյալ
Անգամ եթե երեխան մեծանում է Աստծուն սիրող ընտանիքում, ինչո՞ւ է հնարավոր, որ երես թեքի Եհովայից
Ծնողները ե՞րբ պետք է սկսեն սովորեցնել երեխաներին Աստծու պահանջների մասին
-
Առնչվող արձանագրություններ
-
2Օր 29։10-12, 29; 31։12; Եզր 10։1— Երբ իսրայելացիները հավաքվում են՝ Եհովայից կրթվելու, իրենց հետ բերում են երեխաներին, որպեսզի նրանք էլ սովորեն
-
Ղկ 2։41-52— Հովսեփն ու Մարիամը իրենց երեխաներին, այդ թվում՝ Հիսուսին, կանոնավորաբար բերում են Երուսաղեմի տաճար՝ մասնակցելու Պասեքի տոնին
-
Ծնողներն ո՞ւմ օրինակին պետք է հետևեն, որ իրենց երեխաներին պաշտպանեն չարագործներից
-
Առնչվող արձանագրություններ
-
Ելք 19։4; 2Օր 32։11, 12— Եհովան համեմատում է իրեն արծվի հետ, որը հոգում է իր ձագուկների մասին՝ թևերի վրա տանելով ու պաշտպանելով նրանց
-
Ես 49։15— Եհովան խոստանում է հոգ տանել իր ծառաների մասին ու պաշտպանել նրանց, ընդ որում՝ ավելի լավ, քան կերակրող մայրը, ով կարեկցանքով խնամում է իր նորածնին
-
Մթ 2։1-16— Սատանան փորձում է սպանել մանկահասակ Հիսուսին՝ առաջնորդելով այլազգի աստղագուշակներին չար Հերովդես թագավորի մոտ։ Բայց Եհովան պաշտպանում է իր որդուն՝ պատվիրելով Հովսեփին ընտանիքով Եգիպտոս տեղափոխվել
-
Մթ 23։37— Հիսուսը ժողովրդին պաշտպանելու իր ցանկությունը համեմատում է այն բանի հետ, թե ինչպես է հավը ճտերին հավաքում թևերի տակ, որ պաշտպանի
-
Ծնողներն ինչո՞ւ պետք է իրենց երեխաներին սեռական դաստիարակություն տան
-
Առնչվող արձանագրություններ
-
Ղև 15։2, 3, 16, 18, 19; 2Օր 31։10-13— Մովսիսական օրենքում բացահայտ կերպով խոսվում է սեռական հարցերի մասին, և Եհովան պահանջում է, որ երեխաները ներկա լինեն, երբ այն բարձրաձայն ընթերցվում է
-
Սղ 139։13-16— Սաղմոսերգու Դավիթը գովաբանում է Եհովային մարդու մարմնի զարմանահրաշ կառուցվածքի, այդ թվում՝ վերարտադրողական համակարգի համար
-
Առ 2։10-15— Եհովայի տված գիտելիքներն ու իմաստությունը կարող են պաշտպանել մեզ այլասերված և խաբեբա մարդկանցից
-
Ծնողներն ինչո՞ւ պետք է իրենց երեխաներին սիրառատ կերպով խրատեն
Առ 13։24; 29։17; Եր 30։11; Եփ 6։4
Տես նաև Սղ 25։8; 145։9; Կղ 3։21
-
Առնչվող արձանագրություններ
-
Սղ 32։1-5— Թեև Դավիթ թագավորը պատժվում է Եհովայի կողմից, սակայն թեթևացում է ապրում՝ իմանալով, որ նա ներում է այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջում են իրենց մեղքերի համար
-
Հվն 4։1-11— Հովնան մարգարեն բարկությամբ և անհարգալից կերպով է խոսում Եհովայի հետ։ Բայց Եհովան համբերությամբ սովորեցնում է նրան գթասրտություն դրսևորել
-
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ խրատը սիրո դրսևորում է