Կրոնների միախառնում
Բոլոր կրոնների մարդիկ նույն Աստծո՞ւն են պաշտում
Եհովան ընդունո՞ւմ է բոլոր կրոնները՝ չնայած դրանց ուսմունքային տարբերություններին
Մթ 7։13, 14; Հվ 17։3; Եփ 4։4-6
-
Առնչվող արձանագրություններ
-
Հս 24։15— Հեսուն ցույց է տալիս, որ պետք է հստակ ընտրություն կատարել՝ ծառայել Եհովային, թե այլ աստվածների
-
1Թգ 18։19-40— Եհովան Եղիայի միջոցով ցույց է տալիս, որ ճշմարիտ Աստծուն պաշտողները չպետք է ներգրավվեն այլ աստվածների պաշտամունքի մեջ, ինչպիսին է Բահաղը
-
Եհովան ի՞նչ տեսակետ ունի կեղծ աստվածների և դրանց մատուցվող երկրպագության վերաբերյալ
Եհովան ի՞նչ տեսակետ ունի այն երկրպագության մասին, որն իբրև իրեն է ուղղված, բայց պարունակում է իրեն տհաճ տարրեր
Ես 1։13-15; 1Կթ 10։20-22; 2Կթ 6։14, 15, 17
-
Առնչվող արձանագրություններ
-
Ելք 32։1-10— Տրվելով իսրայելացիների ճնշմանը՝ Ահարոնը հորթի արձան է պատրաստում և օգտագործում «Եհովայի պատվին» կազմակերպված տոնի ժամանակ, ինչը բորբոքում է Եհովայի զայրույթը
-
1Թգ 12։26-30— Չցանկանալով, որ ժողովուրդը գնա Երուսաղեմի տաճար՝ Հերոբովամ թագավորը Եհովային ներկայացնող կուռքեր է օգտագործում և պատճառ դառնում, որ նրանք մեղք գործեն
-
Եհովան ի՞նչ էր սովորեցնում իսրայելացիներին այլ աստվածների պաշտող մարդկանց միանալու մասին
Եհովան ինչպե՞ս էր արձագանքում, երբ իր ժողովուրդը ծառայում էր ուրիշ աստվածների
Դտ 10։6, 7; Սղ 106։35-40; Եր 44։2, 3
-
Առնչվող արձանագրություններ
-
1Թգ 11։1-9— Իր օտարազգի կանանց ճնշման ներքո՝ Սողոմոն թագավորը պաշտում է այլ աստվածների և վիրավորում Եհովային
-
Սղ 78։40, 41, 55-62— Ասափը նկարագրում է, թե իսրայելացիների ապստամբությունն ու կռապաշտությունը ինչպես են վիրավորել Եհովային և պատճառ դարձել, որ Նա մերժի իր ժողովրդին
-
Հիսուսը թիկունք կանգնո՞ւմ էր այն կրոնական ուսմունքներին, որոնք ներդաշնակ չէին Աստծու Խոսքին
-
Առնչվող արձանագրություններ
-
Մթ 16։6, 12— Հիսուսը փարիսեցիների ու սադուկեցիների կեղծ ուսմունքները համեմատում է թթխմորի հետ, քանի որ դրանք արագ տարածվում են և աղավաղում Աստծու Խոսքի անաղարտ ճշմարտությունները
-
Մթ 23։5-7, 23-33— Հիսուսը խստորեն դատապարտում է դպիրների ու փարիսեցիների կեղծավոր պահվածքը և սուտ ուսմունքները
-
Մկ 7։5-9— Հիսուսը հանդիմանում է դպիրներին ու փարիսեցիներին մարդկային ավանդույթները Աստծու Խոսքից վեր դասելու համար
-
Հիսուսը խրախուսո՞ւմ էր իր հետևորդներին առանձին կրոնական խմբեր կազմել
-
Առնչվող արձանագրություններ
-
Հվ 15։4, 5— Հիսուսը որթատունկի օրինակով ցույց է տալիս, որ իր հետևորդները պետք է միասնական լինեն թե՛ իր, թե՛ հավատակիցների հետ
-
Հվ 17։1, 6, 11, 20-23— Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն աղոթում է, որ իր բոլոր ճշմարիտ հետևորդները միասնական լինեն
-
Առաջին դարի քրիստոնեական ժողովները նույն հավատալիքնե՞րն ունեին և Եհովային նույն ձևո՞վ էին պաշտում
-
Առնչվող արձանագրություններ
-
Գրծ 11։20-23, 25, 26— Անտիոքի և Երուսաղեմի ժողովները շատ միասնական են և լավ համագործակցում են իրար հետ
-
Հռ 15։25, 26; 2Կթ 8։1-7— Առաջին դարի ժողովները, սիրուց մղված, առատաձեռնորեն օգնում են իրար դժվար պահերին՝ փաստելով, որ միաբան են
-
Եթե որևէ կրոն սովորեցնում է հավատալ Քրիստոսին, միայն դա բավակա՞ն է, որ այն ընդունելի լինի Աստծուն
Եթե մարդիկ շեղվում են Քրիստոսի և առաքյալների ուսմունքներից, նրանց երկրպագությունը կարո՞ղ է ընդունելի լինել
-
Առնչվող արձանագրություններ
-
Մթ 13։24-30, 36-43— Հիսուսը առակի միջոցով բացատրում է, որ ինչպես որոմներն են տարածվում դաշտում, այնպես էլ բազմաթիվ կեղծ քրիստոնյաներ են հայտնվելու և ներթափանցելու ժողով
-
1Հվ 2։18, 19— Տարեց Հովհաննես առաքյալը նշում է, որ առաջին դարի վերջում արդեն բազում հակաքրիստոսներ են հայտնվել
-
Ի՞նչ կլինի, եթե ժողովում հանդուրժենք որևէ կեղծ ուսմունք կամ հակաքրիստոնեական վարք
Քրիստոնյաներն ի՞նչ պետք է անեն միասնական մնալու համար
Քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է խուսափեն կեղծ երկրպագությունից
Ինչո՞ւ է տեղին և օգտակար քողազերծել կրոնական ստերը
Ինչո՞ւ չպետք է զարմանանք, երբ այլ կրոնների մարդիկ հակառակվում են մեզ և բռնություն գործադրում