Հավատ
Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան մեծապես գնահատում է հավատը
Հվ 3։16, 18; Գղ 3։8, 9, 11; Եփ 6։16; Եբ 11։6
Տես նաև 2Կթ 5։7
-
Առնչվող արձանագրություններ
-
Եբ 11։1-12։3— Պողոս առաքյալը տալիս է հավատի սահմանումը և թվարկում է հավատի տեր բազմաթիվ մարդկանց անուններ՝ սկսած Աբելից մինչև Հիսուս Քրիստոս
-
Հկ 2։18-24— Հակոբոսը Աբրահամի օրինակով ընդգծում է, որ մեր հավատը պետք է դրսևորվի գործերով
-
Ի՞նչը կօգնի, որ զորացնենք մեր հավատը
Հռ 10։9, 10, 17; 1Կթ 16։13; Հկ 2։17
Տես նաև Եբ 3։12-14
-
Առնչվող արձանագրություններ
-
2Տգ 20։1-6, 12, 13, 20-23— Երբ Աստծու ժողովուրդը կանգնում է լուրջ սպառնալիքի առաջ, Հովսափատ թագավորն ասում է, որ հաջողելու համար պետք է հավատան Եհովային ու նրա մարգարեներին
-
1Թգ 18։41-46— Եղիա մարգարեն հավատ է դրսևորում՝ համբերությամբ սպասելով, թե Եհովան երբ է կատարելու երկարատև երաշտին վերջ դնելու խոստումը
-