Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ներում

Ներում

Որքա՞ն ներողամիտ է Եհովան

Սղ 86։5; Դն 9։9; Մք 7։18

Տես նաև 2Պտ 3։9

  • Առնչվող արձանագրություններ

    • Սղ 78։40, 41; 106։36-46— Եհովան նորից ու նորից ներում է իր կամակոր ժողովրդին, չնայած նրանց մեղքերը խորապես խոցում են իր սիրտը

    • Ղկ 15։11-32— Հիսուսը նկարագրում է Եհովայի ներողամտությունը՝ պատմելով ողորմած հոր մասին մի առակ. վերջինս ներում է իր որդուն, ով սխալ ուղի է բռնել, բայց հետո զղջացել

Եհովան ինչի՞ հիման վրա է ներում մեր մեղքերը

Հվ 1։29; Եփ 1։7; 1Հվ 2։1, 2

  • Առնչվող արձանագրություններ

    • Եբ 9։22-28— Պողոս առաքյալը բացատրում է, որ Քրիստոսի թափած արյունը մեղքերի ներման դուռ է բացել

    • Հտն 7։9, 10, 14, 15— Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսնում է «մի մեծ բազմություն», որի անդամները մաքուր են Աստծու առաջ՝ Քրիստոսի թափած արյան շնորհիվ

Եթե ցանկանում ենք՝ Եհովան ների մեզ, ի՞նչ պետք է անենք, երբ մեր դեմ մեղք են գործում

Մթ 6։14, 15; Մկ 11։25; Ղկ 17։3, 4; Հկ 2։13

  • Առնչվող արձանագրություններ

    • Հոբ 42։7-10— Նախքան Հոբի փորձությանը վերջ դնելը և նրա առողջությունն ու բարեկեցությունը վերականգնելը Եհովան պատվիրում է նրան աղոթել երեք անխոհեմ ընկերների համար

    • Մթ 18։21-35— Հիսուսը առակի միջոցով հստակ ընդգծում է, թե որքան կարևոր է ներել ուրիշներին, եթե ուզում ենք՝ Եհովան էլ մեզ ների

Որքա՞ն կարևոր է մեղքերի խոստովանությունը և անկեղծ զղջումը

Գրծ 3։19; 26։20; 1Հվ 1։8-10

  • Առնչվող արձանագրություններ

    • Սղ 32։1-5; 51։1, 2, 16, 17— Իր լուրջ մեղքերի պատճառով Դավիթ թագավորը կոտրված ու ընկճված է զգում և անկեղծորեն զղջում է

    • Հկ 5։14-16— Հակոբոսն ասում է, որ եթե լուրջ մեղք ենք գործել, պետք է երեցներին դիմենք

Ի՞նչ փոփոխություններ պետք է անենք, եթե ուզում ենք՝ Եհովան ների մեզ

Առ 28։13; Ես 55։7; Եփ 4։28

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Թգ 21։27-29; 2Տգ 18։18-22, 33, 34; 19։1, 2— Երբ Աքաաբ թագավորը լսում է Աստծու դատավճիռը, խոնարհվում է, Եհովան էլ որոշ չափով ողորմում է նրան։ Սակայն Աքաաբը իրական զղջման ոչ մի նշան ցույց չի տալիս, ուստի Եհովան շարունակում է նրան չար համարել և մահվան է մատնում

    • 2Տգ 33։1-16— Մանասե թագավորը չափազանց չար գործեր է անում, բայց երբ զղջում է, Եհովան ներում է նրան։ Մանասեն փաստում է, որ իսկապես փոխվել է՝ պայքարելով կռապաշտության դեմ և խթանելով մաքուր երկրպագությունը

Եհովան ինչպե՞ս է ներում զղջացող մեղավորներին

Սղ 103։10-14; Ես 1։18; 38։17; Եր 31։34; Մք 7։19

  • Առնչվող արձանագրություն

    • 2Սմ 12։13; 24։1; 1Թգ 9։4, 5— Թեպետ Դավիթ թագավորը շատ ծանր մեղքեր է գործել, Եհովան ներում է իր զղջացող ծառային և հետագայում նրան անարատ կոչում

Հիսուսն ինչպե՞ս էր արտացոլում Եհովայի ներելու պատրաստակամությունը

Սղ 86։5; Ղկ 23։33, 34

  • Առնչվող արձանագրություններ

    • Մթ 26։36, 40, 41— Հիսուսի ամենամտերիմ հետևորդները քնով են ընկնում, երբ նա ամենաշատը ունի նրանց աջակցության կարիքը։ Չնայած դրան՝ Հիսուսը հասկացողությամբ ընդունում է, որ նրանք սահմանափակ կարողություններ ունեն

    • Մթ 26։69-75; Ղկ 24։33, 34; Գրծ 2։37-41— Պետրոսը երեք անգամ ժխտում է, որ ճանաչում է Հիսուսին։ Բայց Քրիստոսը ներում է իր զղջացող առաքյալին. հարություն առնելուց հետո հայտնվում է նրան և հետագայում ժողովում հատուկ պատասխանատվություններ վստահում

Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի ներողամտությունը սահմաններ ունի

Մթ 12։31; Եբ 10։26, 27; 1Հվ 5։16, 17

  • Առնչվող արձանագրություններ

    • Մթ 23։29-33— Հիսուսը զգուշացնում է կեղծավոր դպիրներին ու փարիսեցիներին, որ արժանանալու են գեհենի դատաստանին՝ առհավետ ոչնչանալու են

    • Հվ 17։12; Մկ 14։21— Հիսուսը Հուդա Իսկարիովտացուն «կործանման որդի» է կոչում և ասում է, որ ավելի լավ կլիներ՝ այդ դավաճանը չծնվեր

Ի՞նչը կարող է մղել քրիստոնյային, որ պատրաստակամորեն ների ուրիշներին