Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նյութապաշտություն

Նյութապաշտություն

Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է ունեցվածք կամ փող ունենալը

Ժղ 7։12

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Թգ 3։11-14— Եհովան օրհնում է Սողոմոն թագավորին նրա խոնարհության համար՝ տալով մեծ հարստություն

    • Հոբ 1։1-3, 8-10— Հոբը շատ հարուստ է, բայց նախևառաջ բացառիկ անարատության տեր մարդ է

Հարստանալը կամ ունեցվածք ձեռք բերելը ինչո՞ւ բավարարվածություն ու մտքի խաղաղություն չի բերում

Ո՞ր դեպքում է հարստությունն անօգուտ

Ո՞րն է փողի և ունեցվածքի հետևում թաքնված ամենամեծ վտանգը

Հարստությունն ինչպե՞ս կարող է մոլորեցնել մեզ

Առ 11։4, 18, 28; 18։11; Մթ 13։22

  • Առնչվող արձանագրություն

    • Գրծ 8։18-24— Սիմոնը անխոհեմաբար կարծում է, թե կարող է փողով պատասխանատվություններ գնել քրիստոնեական ժողովում

Ի՞նչ գին գուցե վճարենք փողասիրության դիմաց

Մթ 6։19-21; Ղկ 17։31, 32

  • Առնչվող արձանագրություններ

    • Մկ 10։17-23— Հարուստ երիտասարդը, ով չափազանց կապված է իր ունեցվածքի հետ, բաց է թողնում Հիսուսի հետևորդը դառնալու հնարավորությունը

    • 1Տմ 6։17-19— Պողոս առաքյալը զգուշացնում է հարուստ քրիստոնյաներին, որ եթե գոռոզանան, կկորցնեն Աստծու հավանությունը

Նյութապաշտությունն ինչպե՞ս կարող է թուլացնել մեր հավատը և զրկել Աստծու հավանությունից

2Օր 8։10-14; Առ 28։20; 1Հվ 2։15-17

Տես նաև Սղ 52։6, 7; Ամս 3։12, 15; 6։4-8

  • Առնչվող արձանագրություններ

    • Հոբ 31։24, 25, 28— Հոբը հստակ հասկանում է, թե որքան վտանգավոր է ապավինել հարստությանը. դա հավասար է Աստծուն ուրանալուն

    • Ղկ 12։15-21— Հիսուսը խրախուսում է հեռու մնալ նյութապաշտությունից՝ պատմելով մի հարուստ մարդու մասին, ով Աստծու աչքում հարուստ չէ

Ինչպե՞ս կարող ենք գոհ լինել մեր ունեցածով

Ո՞ր գանձերն են ավելի թանկ, քան նյութական ունեցվածքը, և ինչո՞ւ

Առ 3։11, 13-18; 10։22; Մթ 6։19-21

  • Առնչվող արձանագրություններ

    • Անգ 1։3-11— Անգե մարգարեի միջոցով Եհովան հայտնում է իր ժողովրդին, որ զրկել է նրանց նյութական օրհնություններից, քանի որ իրենց տները և հարմարությունները Աստծու սուրբ տաճարը վերակառուցելուց վեր են դասում

    • Հտն 3։14-19— Հիսուսը խրատում է Լաոդիկեայի ժողովին, քանի որ նյութական ունեցվածքը նրանց համար ավելի կարևոր է, քան Աստծուն ծառայելը

Ինչո՞ւ պետք է վստահ լինենք, որ Եհովան կապահովի մեզ ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչով