Պաշտամունք
Միմիայն ո՞ւմ պետք է պաշտենք
Ելք 34։14; 2Օր 5։8-10; Ես 42։8
Առնչվող արձանագրություններ
Մթ 4։8-10— Սատանան Հիսուսին առաջարկում է աշխարհի բոլոր թագավորությունները իրեն գեթ մեկ անգամ պաշտելու դիմաց։ Հիսուսը մերժում է առաջարկը, քանի որ վճռական է երկրպագել միմիայն Եհովային
Հտն 19։9, 10— Զորեղ հրեշտակը թույլ չի տալիս, որ Հովհաննես առաքյալը պաշտի իրեն
Եհովան ինչպիսի՞ երկրպագություն է ակնկալում
Առնչվող արձանագրություններ
Ես 1։10-17— Եհովան մերժում ու արհամարհում է այն կեղծ պաշտամունքը, որ մատուցում են իր չափանիշներով չապրող մարդիկ
Մթ 15։1-11— Հիսուսը ցույց է տալիս, որ Եհովան չի ընդունում այն ձևական երկրպագությունը, որը հիմնված է ոչ թե Աստծու օրենքների, այլ մարդկային ավանդույթների վրա
Ամեն հնարավորության դեպքում ո՞ւմ հետ պետք է պաշտենք Եհովային
Տես նաև Սղ 133։1-3
Առնչվող արձանագրություններ
Գրծ 2։40-42— Առաջին դարում քրիստոնյաները միասին հավաքվում էին, որ աղոթեն, շփվեն և ուսումնասիրեն սուրբ ոգուց ներշնչված ուսմունքները
1Կթ 14։26-40— Պողոս առաքյալը սովորեցնում է, որ ժողովի հանդիպումները պետք է լինեն կարգուկանոնով և քաջալերական, որպեսզի բոլորը կարողանան սովորել ու հասկանալ ճշմարտությունը
Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր երկրպագությունն ընդունելի է Եհովային
Առնչվող արձանագրություններ
Եբ 11։6— Պողոս առաքյալը բացատրում է, որ Եհովային ընդունելի երկրպագության մեջ կարևոր դեր է խաղում հավատը
Հկ 2։14-17, 24-26— Հիսուսի եղբայր Հակոբոսը բացատրում է, որ մեր հավատը պետք է մղի մեզ գործերի