Փող
Ինչո՞ւ է փողասիրությունը վտանգավոր
Տես «Նյութապաշտություն»
Ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք գումար աշխատելու, որ հոգանք մեր ընտանիքի կարիքները
Ժղ 7։12; 10։19; Եփ 4։28; 2Թղ 3։10; 1Տմ 5։8, 18
-
Առնչվող արձանագրություններ
-
Ծն 31։38-42— Ընտանիքի մասին հոգալու համար Հակոբը բարեխղճորեն աշխատում է իր աներ Լաբանի մոտ, ով անազնվությամբ է վարվում իր հետ։ Սակայն Եհովան օրհնում է Հակոբի ջանքերը
-
Ղկ 19։12, 13, 15-23— Հիսուսի պատմած առակից երևում է, որ նրա օրերում ընդունված էր գումար ներդնել ավելի մեծ եկամուտ ունենալու նպատակով
-
Աստվածաշնչում ի՞նչ է ասվում պարտքով գումար վերցնելու կամ տալու մասին
Ինչո՞ւ ճիշտ կլինի խուսափել անտեղի պարտքերից
-
Առնչվող արձանագրություններ
-
Նեմ 5։2-8— Կառավարիչ Նեեմիայի օրերում իսրայելացիներից ոմանք անխղճորեն են վարվում իրենցից պարտք վերցնողների հետ
-
Մթ 18։23-25— Հիսուսի պատմած առակը հիշեցնում է, որ եթե անհատը չի վերադարձնում իր պարտքը, կարող է պատժվել
-
Ի՞նչ է պետք ձեռնարկել նախքան հավատակցի, ոչ Վկայի կամ անգամ բարեկամի հետ գործարքի մեջ մտնելը
-
Առնչվող արձանագրություններ
-
Ծն 23։14-20— Թերևս ապագա թյուրիմացությունները և վեճերը կանխելու նպատակով՝ Աբրահամը վկաների ներկայությամբ է գնում այն արտն ու քարայրը, որտեղ թաղելու է Սառային
-
Եր 32։9-12— Իր հորեղբոր որդուց արտ գնելիս Երեմիա մարգարեն պայմանագիր է կնքում, կրկնօրինակում է այն և գումարը վճարում վկաների ներկայությամբ
-
Ինչո՞ւ է իմաստուն պլանավորել, թե ինչպես ենք տնօրինելու մեր գումարը
Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ ֆինանսական հարցերի հետ կապված տարաձայնությունները բաժանումներ մտցնեն ժողովում
Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր գումարը, որ այն մեզ իրական երջանկություն բերի