Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քաջալերանք

Քաջալերանք

Ինչո՞ւ է կարևոր, որ Աստծու ծառաները քաջալերեն միմյանց

Ես 35։3, 4; Կղ 3։16; 1Թղ 5։11; Եբ 3։13

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Տգ 32։2-8— Եզեկիա թագավորը քաջալերում է ժողովրդին, երբ նրանք լուրջ սպառնալիքի տակ են

    • Դն 10։2, 8-11, 18, 19— Հրեշտակը քաջալերում ու զորացնում է տարեց Դանիել մարգարեին, ով ուժասպառ վիճակում է

Երեցներն ի՞նչ պատասխանատվություն ունեն քաջալերելու հարցում

Ես 32։1, 2; 1Պտ 5։1-3

Տես նաև Մթ 11։28-30

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Օր 3։28; 31։7, 8— Հնազանդվելով Եհովայի խոսքերին՝ Մովսես մարգարեն քաջալերում ու զորացնում է իրեն հաջորդող առաջնորդին՝ Հեսուին

    • Գրծ 11։22-26; 14։22— Հալածանքի ժամանակ Պողոս և Բառնաբաս առաքյալները քաջալերում են Անտիոքի քրիստոնյաներին

Մյուսներին քաջալերելիս ինչո՞ւ է կարևոր անկեղծ գովել

Առ 31։28, 29; 1Կթ 11։2

  • Առնչվող արձանագրություններ

    • Դտ 11։37-40— Իսրայելացի աղջիկները ամեն տարի այցելում են դատավոր Հեփթայեի դստերը, որ գովեն նրան անձնվեր ծառայության համար

    • Հտն 2։1-4— Թեպետ Հիսուսը պետք է շտկեր Եփեսոսի քրիստոնյաների մտածելակերպը, բայց նախ նշեց, թե որ հարցերում են գովասանքի արժանի

Եհովայի հավատարիմ ծառաներն ինչպե՞ս են քաջալերում միմյանց

Առ 15։23; Եփ 4։29; Փպ 1։13, 14; Կղ 4։6; 1Թղ 5։14

Տես նաև 2Կթ 7։13, 15, 16

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 23։16-18— Հովնաթանը գտնում է իր երիտասարդ ընկեր Դավթին և դժվար պահին քաջալերում նրան

    • Հվ 16։33— Հիսուսն իր օրինակով քաջալերում է աշակերտներին և հավաստիացնում, որ նրանք էլ կարող են հաղթանակել

    • Գրծ 28։14-16— Դատավարության համար Հռոմ ուղևորվելիս Պողոս առաքյալը սիրտ է առնում՝ տեսնելով այն եղբայրներին, ովքեր երկար ճանապարհ են անցել իրեն հանդիպելու ու քաջալերելու համար

Ինչո՞ւ է անչափ կարևոր խուսափել անհարգալից ու տրտնջացող ոգուց

Փպ 2։14-16; Հդ 16-19

  • Առնչվող արձանագրություններ

    • Թվ 11։10-15— Մովսես մարգարեն խիստ սրտնեղում է ժողովրդի բացասական ու անհնազանդ ոգու պատճառով

    • Թվ 13։31, 32; 14։2-6— Տասը հետախույզների բացասական խոսքերը թևաթափ են անում ժողովրդին և ըմբոստության պատճառ դառնում

Հավատակիցների հետ շփվելը և միասին Եհովային երկրպագելը ինչո՞ւ են քաջալերական

Առ 27։17; Հռ 1։11, 12; Եբ 10։24, 25; 12։12

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Տգ 20։1-19— Երբ մեծաքանակ զորքը սպառնում է Հուդային, Հովսափատ թագավորը հավաքում է ժողովրդին, որ միասին աղոթեն

    • Գրծ 12։1-5, 12-17— Հակոբոս առաքյալի սպանությունից և Պետրոս առաքյալի բանտարկությունից հետո Երուսաղեմի ժողովը հավաքվում է, որ աղոթի

Դրական մտավիճակն ինչպե՞ս կարող է քաջալերանքի աղբյուր լինել մեզ համար՝ օգնելով անկոտրում մնալ դժվարությունների ներքո

Գրծ 5։40, 41; Հռ 8։35-39; 1Կթ 4։11-13; 2Կթ 4։16-18; 1Պտ 1։6, 7

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 39։19-23; 40։1-8— Թեպետ Հովսեփին անարդարացիորեն մեղադրում են ու բանտարկում, նա հավատարիմ է մնում և պատրաստակամորեն օգնում է ուրիշներին

    • 2Թգ 6։15-17— Եղիսե մարգարեն լուրջ սպառնալիքի ներքո անվախ է մնում և աղոթում է, որ իր սպասավորը նույն մտավիճակն ունենա

Քաջալերանք՝ Եհովայի Խոսքից

Եհովան ի՞նչ ջերմ հավաստիացումներ է տալիս

Եհովայի համբերատարության ու գթառատության շուրջ խորհելը ինչպե՞ս կարող է քաջալերել մեզ

Եհովան ի՞նչ կարող է անել նրանց համար, ովքեր ուժասպառ են

Սղ 46։1; Ես 12։2; 40։29-31; Փպ 4։13

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 1։10, 11, 17, 18— Եհովան լսում է վշտացած ու դառնացած Աննայի աղոթքը և օգնում նրան վերագտնել խաղաղությունը

    • 1Թգ 19։1-19— Եհովան գործնական օգնություն է տրամադրում հուսահատված Եղիա մարգարեին։ Նա քաջալերում ու մխիթարում է իր ծառային՝ օգնելով դրականի վրա կենտրոնանալ

Ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան հույսը ինչպե՞ս կարող է քաջալերել մեզ

2Տգ 15։7; Սղ 27։13, 14; Եբ 6։17-19; 12։2

  • Առնչվող արձանագրություններ

    • Հոբ 14։1, 2, 7-9, 13-15— Անգամ ամենածանր պահերին Հոբը մխիթարվում է հարության հույսով

    • Դն 12։13— Հրեշտակը քաջալերում է մոտ 100-ամյա Դանիել մարգարեին՝ խոսելով ապագա վարձատրության մասին

Եհովային աղոթելն ու նրա մասին խորհելը ինչպե՞ս կարող են քաջալերել մեզ

Սղ 18։6; 56։4, 11; Եբ 13։6

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 30։1-9— Բախվելով փորձությունների՝ Դավիթ թագավորը դիմում է Եհովային և ուժով լցվում

    • Ղկ 22։39-43— Իր ամենածանր փորձության ժամանակ Հիսուսը թախանձագին աղոթում է։ Եհովան, ի պատասխան, մի հրեշտակ է ուղարկում, որ քաջալերի նրան

Լավ լուրեր ստանալը և դրանք ուրիշներին պատմելը ինչո՞վ են քաջալերական

Առ 15։30; 25։25; Ես 52։7

  • Առնչվող արձանագրություններ

    • Գրծ 15։2-4— Պողոս և Բառնաբաս առաքյալները անչափ քաջալերում են այն ժողովներին, որոնց այցելում են

    • 3Հվ 1-4— Տարեց Հովհաննես առաքյալը մեծապես քաջալերվում է՝ իմանալով այն մարդկանց հավատարմության մասին, ում սովորեցրել է բարի լուրը