2021 Ընդհանուր հաշվետվություն
Եհովայի վկաների մասնաճյուղերը՝ 87
Հաշվետվություն ուղարկած երկրները՝ 239
Ժողովների ընդհանուր թիվը՝ 119 297
Հիշատակի երեկոյի ներկաների թիվը՝ 21 367 603
Խորհրդանիշներից օգտվողների թիվը՝ 20 746
Քարոզիչների բարձրագույն թիվը՝ * 8 686 980
Ամեն ամիս ծառայած քարոզիչների միջին թիվը՝ 8 480 147
Տոկոսային աճը 2020 թ. համեմատությամբ՝ 0,7
Մկրտվածների ընդհանուր թիվը՝ * 171 393
Ռահվիրաների * ամսական միջին թիվը՝ 1 350 138
Ենթառահվիրաների ամսական միջին թիվը՝ 398 504
Քարոզչությանը տրամադրած ժամերի ընդհանուր թիվը՝ 1 423 039 931
Ուսումնասիրությունների * ամսական միջին թիվը՝ 5 908 167
2021 թ. ծառայողական տարվա * ընթացքում Եհովայի վկաները ծախսել են ավելի քան 229 միլիոն ԱՄՆ դոլար՝ հոգալու համար հատուկ ռահվիրաների, միսիոներների և շրջանային վերակացուների կարիքները, որոնք նշանակված են ծառայելու դաշտում։ Ամբողջ աշխարհում ընդհանուր հաշվով 20 595 կամավորներ են ծառայում մասնաճյուղերում։ Նրանք բոլորը Եհովայի վկաների հատուկ լիաժամ ծառայողների համաշխարհային օրդենի անդամներ են։
^ պարբ. 7 Քարոզիչը նա է, ով կանոնավոր հռչակում, կամ՝ քարոզում է Աստծու Թագավորության մասին բարի լուրը (Մատթեոս 24։14)։ Լիարժեք տեղեկություն ունենալու համար այն մասին, թե ինչպես է այդ թիվը որոշվում, jw.org կայքում կարդացեք «Քանի՞ Եհովայի վկա կա ողջ աշխարհում» հոդվածը։
^ պարբ. 10 Ավելի շատ տեղեկություն իմանալու համար այն մասին, թե ինչ քայլեր է հարկավոր անել մկրտվելու և Եհովայի վկա դառնալու համար, jw.org կայքում կարդացեք «Ինչպե՞ս կարող եմ դառնալ Եհովայի վկա» հոդվածը։
^ պարբ. 11 Ռահվիրան մկրտված և օրինակելի այն Վկան է, ով ամեն ամիս հատուկ ժամաքանակ է տրամադրում բարի լուրի քարոզչությանը։
^ պարբ. 14 Ավելի շատ տեղեկություն ստանալու համար jw.org կայքում կարդացեք «Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը» հոդվածը։
^ պարբ. 15 2021 թ. ծառայողական տարին սկսվել է 2020 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել 2021 թ. օգոստոսի 31-ին։